Լրահոս
2022-05-07
-
ՔաղաքականԿարծում եմ՝ Վանաձորում էլ են մարդիկ արթնացել. մայրաքաղաքից սկսած ալիքը տարածվում է ողջ Հայաստանում. Արթուր Վանեցյան«Կարծում եմ՝ Վանաձորում էլ են մարդիկ արթնացել։ Մայրաքաղաքից սկսած ալիքը տարածվում է ողջ Հայաստանում»,-Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Հայաստանի, Արցախի անվտանգության մեկնարկած պայքարի շրջանակում իրենք վաղը լինելու են Գյումրիում։ «Կլինենք նաև այլ քաղաքներում։ Խոսելու ենք մեր քաղաքացիների հետ, որպեսզի այն ոգին, որ առկա է Երևանում, փոխանցենք մարզերում ապրող մեր հայրենակիցներին»,-ասաց ընդդիմադիր գործիչը։ Նա վստահեցնում է՝ հասարակության հետ երկխոսությունը կայացած փաստ է։ «Ուղղակի զարգացումները մի քիչ կտրուկ եղան։ Պատճառն այն է, որ այս իշխանություններն օր ավել մնալով պաշտոններին, երկիրը տանում են ծայրահեղ իրավիճակի։ Դրա համար սկսեցինք ավելի արագ գործել ու խոսել։ Մարդկանց հետ պետք է խոսել, արհեստական բաժանումներ են եղել՝ սևեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, բայց բոլորս մոռանում ենք, որ մենք հայ ենք և պարտավոր ենք անել ամեն ինչ, որ մեր մեծ հայրենիքում՝ Հայաստանում և Արցախում մարդիկ կարողանան ապրել լավ ու անվտանգ»,-ասաց Վանեցյանը։ Նա նշեց, այսօր լոռեցուն, վանաձորցուն պետք է իրազեկեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, փորձեն մարդկանց հանել թմբիրից։ Հիշեցնենք, Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի գործողությունների մեկնարկի մասին՝ օրեր շարունակ գիշերելով հրապարակում բաց երկնքի տակ։ Դրանից օրեր անց Հայաստանի տարբեր վայրերից «Հայաստան» դաշինքի չորս խմբեր ճանապարհ ընկան ու հասան Երևան։ Մայիսի մեկից սկսել են ապակենտրոն խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ հանրահավաքներ, երթեր, քննարկումներ, ճանապարհներ փակել և այլն։Ավելին15:1207.05.22 -
ՔաղաքականԴուրս արի և պատասխանիր՝ ինչո՞ւ մեզ զրկեցիր մեր երեխաներից․ զոհվածի մայրը՝ Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուրս արի և պատասխանիր՝ ինչո՞ւ մեզ զրկեցիր մեր երեխաներից․ զոհվածի մայրը՝ Նիկոլ ՓաշինյանինԱվելին14:5707.05.22 -
ՀասարակականԱննա՛, զարդեր ենք բերել քեզ, վերցրու ու գնացեք այստեղից. Աննա ԳրիգորյանԱննա՛, զարդեր ենք բերել քեզ, վերցրու ու գնացեք այստեղիցԱվելին14:4707.05.22 -
ՔաղաքականԻշխանությունները երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի, դրա համար սկսեցինք ավելի արագ գործել. Իշխան Սաղաթելյանիշխանությունները երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի, դրա համար սկսեցինք ավելի արագ գործելԱվելին14:2007.05.22 -
ՀասարակականՍպիտակ քաղաքում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներին դիմավորել են աղ ու հացով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՍպիտակ քաղաքում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներին դիմավորել են աղ ու հացովԱվելին14:0507.05.22 -
ՔաղաքականՄինչ ԱԱԾ-ն ընկել է ընդդիմադիրների հետևից, ադրբեջանցիները վխտում են ՀայաստանումԵրեկ ադրբեբեջանական տելեգրամյան ալիքներում տեղեկություն հայտվեց, որ տեղական Caliber.az ալիքի լրրագրողները գտնվում են Հայաստանում։ Նշվում էր, որ նրանք ժամանել են ՀՀ, որպեսզի ադրբեջանական հասարակությանը ցույց տան՝ ինչպես են հայերը «վերացրել և ավերել ադրբեջանական պատմամշակութային ժառանգությունը»: Այսօր արդեն համացացում հայտնվել են տեսանյութեր ադրբեջանցի լրագրողների կողմից Հայաստանում արված։ Նշենք, որ նույն ժամանակում ՀՀ ԱԱԾ-ն զբաղված է ընդդիմադիր գործիչներին հետպանդելով՝ ազգային անվտանգությունը թողնելով երկրորդ պլան։Ավելին13:5007.05.22 -
ՀասարակականՔայլերթի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել օրերս Նիկոլ Փաշինյանի շարասյունն ուղեկցող մեքենայի վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի հիշատակինՔայլերթի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել օրերս Նիկոլ Փաշինյանի շարասյունն ուղեկցող մեքենայի վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի հիշատակինԱվելին13:3507.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման ավտոերթը՝ դեպի ՎանաձորՄոտ կես ժամից Վանաձորում մեկնարկելու է ընդդիմության հանրահավաքը: Առավոտյան է «Դիմադրության» շարժումը Աշտարակի խճուղուց ավտոերթով շարժվել Վանաձոր:Ավելին13:0507.05.22 -
ՀասարակականԸնդդիմությունը հանրահավաք կանի Վանաձորում. ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ՎանաձորՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Վանաձոր տեղում իրականացվելիք հավաքների մշտադիտարկման և ըստ անհրաժեշտության արձագանքման համար:Ավելին12:4007.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ՝ դեպի Վանաձոր, կանանց երթ՝ ԵրևանումԱվելին12:3007.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Երևանում. Հրադանի կիրճում բախվել են Opel-ն ու Ford-ը, կան վիրավորներԵրեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Ford մակնիշի և Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Ալեքսանդր Բագիրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Մեծամորի բնակիչ, 40-ամյա Արսեն Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ Վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր,Ավելին12:1507.05.22 -
ՔաղաքականՔՊ-ականների 80%-ին բարուրի երեխաների պես եմ վերաբերվում, չեն հասկանում՝ ինչ ծանր մեղքի տակ են մտնում․ Գեղամ ՆազարյանՔՊ-ականների 80%-ին բարուրի երեխաների պես եմ վերաբերվում, չեն հասկանում՝ ինչ ծանր մեղքի տակ են մտնում․ Գեղամ ՆազարյանԱվելին12:0007.05.22 -
ՀասարակականՍադրիչներին բացահայտելուց լուսանկարեք կամ իրազեկեք ոստիկանությանը, բայց մի տրվեք սադրանքներին. Արամ ՎարդևանյանՍտորև ներկայացնում եմ հավաքների, երթերի և անհնազանդության ակցիաների մասնակիցների իրավունքների իրազեկումը. 1) Ակցիաների իրականացումը ՁԵՐ ԻՐԱՎՈւՆՔՆ Է, դրա համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվելու: 2) Փողոցներում անհնազանդության ակցիան իրականացնելիս (օրինակ փողոց փակելը) Ոստիկանի օրինական պատշաճ բարձրախոսով պահանջ ներկայացնելու դեպքում Ձեր իրավունքն է հավաքը իրականացնել քայլերթով: 3) Վարորդների հետ պետք է լինել հարգալից ու համբերատար: Ոստիկանին հիշեցրեք ԻՐԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ խաղաղ հավաքին ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի: 4) Ակցիան պետք է լինի ԽԱՂԱՂ: Հիշեք այս իշխանությունը բաժանեց սևերի ու սպիտակների, իսկ մենք ապահովելու ենք համախմբվելն ու պառակտողներին պատասխանատվության ենթարկելը: Հիշեք միշտ կան սադրիչներ, իրենց բացահայտելուց լուսանկարեք կամ իրազեկեք ոստիկանությանը, բայց մի տրվեք սադրանքներին: 5) Ոստիկանների կողմից ոչ սթափ վարքագծի դեպքում մի պատասխանեք, այլ պահանջեք իրենց հրամանատարի ներկայանալը ու իրազեկեք կոնկրետ ոստիկանի պահվածքի մասին: 6) Ոչ ոք Ձեզ չի ձերբակալելու, ոչ մի քրեական ներգործության հարց ՉԿԱ: Վարչական բերման ենթարկելն է միակ ռեպրեսիվ գործիքը որը ԵՐԵՔ ԺԱՄԻՑ ԱՎԵԼ ՉԻ ՏԵՎԵԼՈւ: Իմացեք բոլոր բաժիններ Ձեզ այցելելու են մեր գործընկեր ՓԱՍՏՍԲԱՆՆԵՐԸ: Ոստիկանական բաժիններում իրավունք ունեք ՈՉԻՆՉ ՉԱՍԵԼ, ՉՍՏՈՐԱԳՐԵԼ ու օգտվեք Ձեր զանգի իրավունքից: Տպավորությու ունեմ, որ ՔՊ առանձին պատգամավորներ ու առանձին ոստիկաններ այս իրավունքների մասին տեղյակ չեն։ Օգտվեք, պարոնայք, չիմանալը այս դեպքում չի ազատելու պատասխանատվությունից:Ավելին11:4507.05.22 -
ՔաղաքականՄինչ բոլորը զբաղված են ցույցերով, ՔՊ-ականներն օրենքներ են ընդունում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ ընդդիմադիր ուժերը դրսում պայքար են սկսել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելու պահանջով, այդ նույն իշխանությունը խորհրդարանում շարունակում է օրենքներ ընդունել, որոնք կարևոր նշանակություն ունեն, և որոնք հայտնի իրադարձությունների պատճառով դուրս են մնում հանրության ուշադրությունից: Այսպիսով, երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 02-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին: Նախագծի ընդունմամբ նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը: Այս օրենքը ընդունվեց, որպեսզի Վանաձորում Մամիկոն Ասլանյանի փոխարեն հնարավոր լինի այլ քաղաքապետ ունենալ վարչապետի նշանակմամբ, իսկ մինչ այդ նա դեռ կմնա բանտում»:Ավելին11:3007.05.22 -
ՔաղաքականՀայհոյեցի, քացով խփեցի, սեղանը շրջեցի. Հովիկ Աղազարյան«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մոսկովյանում գտնվող «L’Orange» սրճարանում միջադեպ է տեղի ունեցել մի քաղաքացու և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։ Երբ Աղազարյանը մտել է սրճարան, ըստ ամենայնի, ընդդիմադիր հայացքներով քաղաքացին ասել է՝ դուրս եկեք․ «Ձեզ որ տեսնում եմ, ախորժակս փակվում է»։ Աղազարյանը նրան հայհոյանքով է պատասխանել, սկսվել է քաշքշուկ, վերածվել է ծեծկռտուքի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ՝ այնպես, որ լսելի են եղել շենքի բնակիչներին, որոնք փակել են պատուհանները։ Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը, ասել է նաև, որ հնչել է հայհոյանք, բայց՝ միակողմանի։ «Չէի ասի, թե հայհոյանքը փոխադարձ ա եղել, հայհոյանքը միակողմանի ա եղել՝ իմ կողմից։ Եղել է վիրավորական արտահայտություն, ես էլ հայհոյել եմ»,- խոստովանել է նա։ -Իսկ ի՞նչն է եղել պատճառը, ինչո՞վ են Ձեզ վիրավորել, մեզ ասացին, թե ասել է՝ խնդրում եմ այդտեղ չնստել, ախորժակս փակվում է, ճի՞շտ է։ -Այո, հենց էդպես էլ եղել ա։ Հետո իմացա, որ կողքինն էլ հայրն է, որն ինձ ասել է, թե՝ «ի՞նչ ասացիր», ես կրկնեցի հայհոյանքը, հետո ինչ-որ շարժումներ եղան, ես էլ քացով խփեցի, սեղանը շրջեցի վրաները։Ավելին11:1507.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ պայմանավորվածություն է ունեցել. ինչ պետք է լիներ նիստի օրը«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող քաղաքական թիմը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, Ազգային Ժողով-Կառավարություն վերջին հարցուպատասխանից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում է ունեցել ու որոշել՝ ինչպես պետք է վարվեն, եթե խորհրդարանական ընդդիմությունն Ազգային ժողով գնա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներին Փաշինյանը հրահանգել է որևէ կերպ չարձագանքել, «ռեպլիկներ» ու «քոմենթներ» չթողնել դեպի իրենց կողմ եկող՝ ընդդիմադիրների քննադատություններին՝ ընդհուպ վիրավորանքներին: Տեղեկացանք նաև, որ եթե հանկարծ ընդդիմադիրները «Զարթի՛ր, լաո» երգը երգեն, ապա ՔՊ-ական պատգամավորները ոտքի էին կանգնելու ու ծափ տան նրանց երգին: Այդպես նրանք որոշել էին կրքեր չլարել և հավաքված քաղաքացիներին առավել չբարկացնել: Բայց ինչպես տեսանք, մեծամասնության պատգամավորները Փաշինյանի ելույթին ծափ տվեցին ու «Հայաստան» վանկարկեցին՝ այդպես էլ չհստակեցնելով՝ «Հայաստան» խմբակցության, թե Հայաստանի Հանրապետության անունն են վանկարկում:Ավելին10:4507.05.22