Լրահոս
Քաղաքական
17:11
06.05.22
223

Ոստիկաններ, Նիկոլին քիչ թվեր ցույց մի տվեք, որ հանկարծ չվախենա ու դեղեր խմի․ Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Անհնազանդության ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորած երթը նստացույցով փակել է Կորյուն փողոցը։

«Այն մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչի համար է այս պայքարը, մի օր հասկանալու են, որ նաև իրենց համար է։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մի օր իրենց դուռը չբացեն և տեսնեն թուրքի։ Չորս տարվա քաղաքականության արդյունքում այս իշխանությունը քայքայեց Արցախը, բզկտեց Սյունիքը, հիմա չի կշտանում խոսում է Տավուշի ու Արարատի մասին։ Այս պայքարն այն բանի համար է, որ մահաբեր իշխանություն չլինի»,- նշել է Մանուկյանը։

Պատգամավորը նաև կոչ արեց ոստիկաններին հանրահավաքներին մասնակցող ցուցարարների ճշտգրիտ թվեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։

«Ոստիկաններ, Նիկոլին քիչ թվեր ցույց մի տվեք, որ հանկարծ չվախենա ու դեղեր խմի, այլ իրականն ասեք, ու ասեք՝ Նիկոլ, դու չունես իշխանություն։ Իշխանությունը հայությանն է, որը վռնդելու է դավաճանին»,- հավելել է Գեղամ Մանուկյանը։