Լրահոս
Քաղաքական
23:53
06.05.22
3 104

Ալեն Սիմոնյանը՝ ցուցարարների նկատմամբ մոր վերաբերմունքի մասին

Img default alt hy

«Այո՛, մեր տան մոտ ա եղել էդ ամեն ինչը։ Ներքևից իմանալով, որ դա մեր բնակարանն ա, ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել իմ և իմ ընտանիքի հասցեին, որին ի պատասխան մայրիկի նյարդերը չեն դիմացել»,- «Ազատություն» ռ/կ-ին նման պարզաբանում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ընդդիմության երթի ժամանակ, մի կին թքել է ցուցարարների ուղղությամբ։ Նշվում էր, որ նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է։