Լրահոս
Քաղաքական
21:30
06.05.22
414

Կարմիր բերետավորը հարվածել է տարեց կնոջ դեմքին, քաշքշոց՝ քաղաքացիների հետ. անհնազանդության ակցիաներ

Այսօր Երևանի փոքր կենտրոնը շուրջ երեք ժամ կաթվածահար էր: Դիմադրության շարժման կազմակերպիչները՝ նախապես հայտարարված ծրագրով, 4 մեծ երթ էին կազմակերպել:

Ոստիկանությունը, չնայած կուտակած ռեսուրսին, չի կարողացել կասեցնել երթերի ընթացքը:

Նախորդ օրերի համեմատ մի քանի անգամ քիչ մարդ են կարողացել ոստիկանական բաժիններ տանել, ընդամենը 59 մարդ է բերման ենթարկվել:

«Սա մեր ծրագրի ավարտական փուլն է, իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր ձեռքը»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: