Լրահոս
Հասարակական
10:15
07.05.22
915

Ինքնասպանություն՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի

Այսօր ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի։  

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։