Լրահոս
Հասարակական
22:00
06.05.22
193

Մեկ ամսում երթուղայինի երկրորդ վարորդն է հանկարծամահ եղել ղեկին

Մոտ մեկ ամսում երկրորդ դեպքն է, երբ երթուղայինի վարորդը հանկարծամահ է լինում ղեկին: Հինգշաբթի ոստիկանները վարորդի դի էին հայտնաբերել 62 երթուղին սպասարկող ավտոբուսում: Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Տավուշի 51-ամյա բնակիչ է եղել:

Երթուղին սպասարկող ընկերությունը այսօր «Հայլուրի» թղթակցին ասել է, որ վարորդը հերթական բուժզննումն անցել է դեպքը պատահելուց ժամեր առաջ: Վարորդին ճանաչողներն ասում են, որ տղամարդը հաճախ է գանգատվել սրտի հատվածում ցավերից: