Լրահոս
2022-05-11
-
ՀասարակականՎարդենիսի զորամասում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայողի՝ հրազենային վնասվածքով դի«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ Վարդենիսի N զորամասում հայտնաբերվել է ժամկետաին զինծառայողի դի՝ սրտի մասում հրազենային վնասվածքով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 20-ամյա Արգիշտի Եղյանն էր, ով բանակ էր զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատի կողմից։Ավելին15:4511.05.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 6 բալանոց խցանումներ՝ Երևանում. կենտրոնը պարալիզացված է | 11.05.2022Ավելին15:3011.05.22 -
ՔաղաքականՀայաստանի ինքնիշխան տարածքը չի կարող հանձնվել Ադրբեջանին, 1000 հատ Նիկոլ իրա հոր ձեռը բռնած գա, դա չի լինելու. ՂազինյանԱրդեն սովորական է դարձել մեզ համար այն, որ Հայաստանի ու Արցախի մասին ճակատագրական ու կարևոր որոշումների մասին մենք տեղեկանում Բաքվից կամ Անկարայից: Չենք էլ դիմադրում, ընդվզում, պահանջ ներկայացնում իշխանությունից բացատրություն ներկայացնել մեզ, պարզաբանել այս քաղաքական անոմալիան: Սա վիրավորում է ցանկացած Հայ մարդու ազգային արժանապատվությունը, մարդկային ինքնասիրությունը, քանի որ գիտակից մարդը լավ հասկանում է, որ մեր համար ճակատագրական որոշումներն ընդունում և հրապարակում են Ալիևի ու Էրդողանի գրասենյակները, իսկ նիկոլ փաշինյանն ընդամենը, գլուխը կախ, խոնարհ հարսի կարգավիճակով կատարում է այդ որոշումները: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարում է, որ Հայատանն իրենց պետք է վերադարձնի հայկական 8 գյուղեր, որտեղ պետք է ապրեն ադրբեջանցիներ, երկու միջպետական մայրուղի, որտեղ ադրբեջանցիները պետք է տեղադրեն մաքսակետեր ու գանձեն տուրքեր հայկական մեքենաներից: Սա ավարտն է, Հայկական պետության, Հայ ազգի ու Հայ մարդու վերջն է: Ոչ մի իրեն հարգող Հայ մարդ չի կարող տանել այս ստորացումն ու նվաստացումը, ոչ մի ադրբեջանական փող ու եկամուտ չի կարող կոմպեսացնել դա: Հայաստանի ինքնիշխան տարածքը ՉԻ ԿԱՐՈՂ հանձնվել ադրբեջանին, 1000 հատ նիկոլ իրա հոր ձեռը բռնած գա, դա ՉԻ ԼԻՆԵԼՈՒ . . .Ավելին15:1711.05.22 -
ՀասարակականԳնդակահարել են «Ալ Ջազիրայի»-ի լրագրողինԱռողջապահական գերատեսչությունը հայտնել է որ Շիրինը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, որից հետո մահացել է։ Գերատեսչության փոխանցմամբ՝ Շիրինը լուսաբանում էր Ջենինի փախստականների ճամբարում բանակի ռեյդերը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զինծառայողները կիրառել են մարտական զինամթերք։Ավելին15:0511.05.22 -
Քաղաքական«Առանց Նիկոլ Հայաստան», «Հավերժ անեծք դավաճանին»․ հոլանդահայ համայնքը Փաշինյանի դեմ բողոքի ակցիա է իրականացրելՆիդեռլանդներում այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Մի խումբ հայեր պաստառներով, որոնց վրա գրված է «Կապիտուլյանտ հեռացիր», «Առանց Նիկոլ Հայաստան», «Հավերժ անեծք դավաճանին» գրություններով, Արցախի և ՀՀ-ի դրոշներով բողոքի ակցիա են իրականացնում՝ ներկայացնելով իրենց պահանջները և դժգոհությունները Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը։Ավելին14:5011.05.22 -
ՔաղաքականԷդմոնազգի գործիչները մեզ մեղադրում են, թե ադրբեջանական քարոզչություն ենք տարածում․ դե մի բան ասեք, որ ստիպված չլինենք իրականությունն Ադրբեջանից լսել․ ԲաբայանԱդրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարել է, որ #նիկոլ_մահաբերի հետ ունի պայմանավորվածություն Տավուշի 7 գյուղերը և Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին: Ադրբեջանի փոխնախարարը նույնիսկ ժամկետներն է հստակեցրել ասելով, որ դա տեղի կունենա դեմարկացիայի շրջանակներում: Արդեն երկրորդ օրն է ՀՀ ԱԳՆ-ն լռում է այս մասին: Մեր փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում, ցավոք, Ադրբեջանը ճիշտ է ասում: Ամեն տեսակ էդմոնազգի գործիչները մեզ մեղադրում են, թե ադրբեջանական քարոզչություն ենք տարածում: Տո՛ այ... դե խոսեք, մի բան ասեք, որ ստիպված չլինենք իրականությունն Ադրբեջանից լսել:Ավելին14:3511.05.22 -
ՀասարակականՀայաստանում Քովիդ մահերի մեջ ներառվե՞լ են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ արձանագրված մահերըԱՀԿ-ի` Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են: Կորոնա-համավարակի առաջին 2 տարիների ընթացքում ավելցուկային մահերի մեջ ներառվել են 44-օրյա պատերազմի ժամանակ արձանագրված մահերը: Այս տեղեկությունը Առողջապահության նախարարությունն է պարզել այն բանից հետո, երբ հրապարակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցը: Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առաջին հայացքից սա «տեխնիկական սխալ» է, սակայն այն, ինչ-որ զուգադիպությամբ, իշխանության համար միանգամից երկու խնդիր է լուծել:Ավելին14:2011.05.22 -
ՔաղաքականՀայաստանի ԱԳՆ-ի պատասխանը Բաքվին Մարուքյանի հայտարարությունն էՀայաստանի ԱԳՆ-ը ավելի քան 24 ժամ է չի արձագանքել «Հայլուրի» հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությունը, թե «խաղաղության պայմանագրի» բանակցությունների համար Երևանի ներկայացրած փաստաթուղթը դժվար է առաջարկ անվանել: Բայրամովի խոսքերին երեկ միայն Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էր արձագանքել՝ «Արմենպրեսին» հայտնելով, որ Բրյուսելում Փաշինյանը Ալիևին առձեռն փոխանցել է 6 կետանոց փաստաթուղթ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և վերջնական կարգավիճակի հարցը:Ավելին14:0511.05.22 -
Քաղաքական«Հայտնեք, որ Հայաստանում իշխանափոխության պահանջ կա». ընդդիմության կոչը՝ ՀՀ-ում աշխատող դեսպաններինԴեսպաններին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին ընդդիմությունը կոչ է անում իրենց երկրներում հայտնել Հայաստանում ձևավորված իշխանափոխության պահանջի մասին: Իշխան Սաղաթելյանը դիվանագիտական կորպուսին նաև հորդորել է իրենց կոչը հաշվի առնել ամենօրյա աշխատանքում:Ավելին13:5011.05.22 -
ՔաղաքականՄի տրվեք սադրանքների. Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Գյումրիում կատարված միջադեպինՖրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ Գյումրիում կատարված միջադեպին: «Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն: Սիրելի քաղաքացիներ, մի տրվեք սադրանքների: Սա մարտի 1 կազմակերպած, հղի կնոջը սպանած, պատերազմում մեր երկրին պարտություն բերած և հայրենիք հանձնած իշխանության ձեռագիրն է: Այս շարժման առաջին օրվանից մենք հայտնել ենք, որ սա իրական համերաշխության շարժում է և պայմանավորվել ենք, որ մեր պայքարը բոլոր հայրենակիցների համար է»,- ասաց նա:Ավելին13:4011.05.22 -
ՀասարակականԿոնդի եկեղեցում երեկոյան հոգեհանգիստ է․ ՀԺՄ անդամն ընդդիմադիրներին խնդրում է Պռոշյանով քայլերթ չանելԺուռնալիստների միության անդամ Հասմիկ Պողոսյանը դիմել է դիմադրության շարժման կազմակերպիչ ուժերի առաջնորդներին՝ խնդրելով Պռոշյան փողոցում երեկոյան քայլերթ չկազմակերպել, քանի որ Կոնդի եկեղեցում լուսահոգի Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունն է։ «Երեկ Դեբեդ գետում տեղի ունեցած ողբերգության հետևանքով կյանքից հեռացավ մեր հմայիչ ու ինքնատիպ հաղորդավարուհիներից մեկը՝ Արմինե Ճաղարյանը։ Պակասեց միշտ ստեղծագործական գաղափարներով լի, գեղեցիկ էություն ունեցող մարդ, ով նույնպես պայքարում էր մարդկային, գեղեցիկ արժեքները պահպանելու համար։ Որպես լրագրող և ազգային արժեքների համար միշտ պայքարող հայուհի` ուզում եմ դիմել այս օրերին մեր երկրում տեղի ունեցող դիմադրության շարժման կազմակերպիչ ուժերի առաջնորդներին, հարգելի ընդդիմությանը և ասել հետևյալը։ Հարգելի գործիչներ, վաղը՝ ժամը 18։00-21։00-ն, Կոնդի եկեղեցում տեղի կունենա հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը։ Խնդրում ենք, որ այդ ժամանակահատվածում Պռոշյան փողոցում քայլերթ չկազմակերպվի։ Դիմադրության շարժման հիմքում առաջին հերթին պայքար է ազգային արժեքների համար։ Հարգենք մեր գործընկերուհու ընտանիքի վիշտը, որպեսզի նրան ճանաչողներն ու հարազատները կարողանան վերջին հրաժեշտի արարողությունը պատշաճ կազմակերպել և մարդկանց հոսքը չխոչընդոտվի։ Դիմադրության շարժումը նաև նման քայլերով պիտի տարբերվի։ Հուսանք, որ պատշաճ արձագանք կունենա իմ և շատերի այսպիսի գրառումը։ Հանգչես խաղաղությամբ, մեր հմայիչ գործընկերուհի, Արմինե Ճաղարյան։ Նշանակություն չունի, որ քեզ հետ որևէ տեղ աշխատելու առիթ չեմ ունեցել։ Այս ցավը ևս մերն է»։Ավելին13:3311.05.22 -
ԻրավականԴաշնակցական Գերասիմ Վարդանյանին կալանավորելու 4-րդ միջնորդությունն է ներկայացվել դատարանԴաշնակցական Գերասիմ Վարդանյանին կալանավորելու 4-րդ միջնորդությունն է դատարան ներկայացրել ԱԱԾ-ն: Այս մասին այօր հայտնել է Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը: Նա հիշեցրել է, որ մայիսի 4-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Սուրեն Նավոյանը որոշել էր Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 60 միլիոն դրամ գրավը, որը պաշտպանական կողմը չէր վճարել, փաստաբանի բառերով՝ «շատ պարզ պատճառով՝ այդքան փող չունեինք»։Ավելին13:3111.05.22 -
ՀասարակականԿոտայքի մարզում բախվել են Գագիկ Ծառուկյանին պատականող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի մարդատար ГАЗель-ն ու ЗИЛ «բենզավոզը»․ կան վիրավորներԱյսօր, մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արզնիի խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 63-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած, թիվ 258 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի միկրոավտոբուսն ու 29-ամյա Ներսես Վ.-ի վարած ЗИЛ մակնիշի «բենզավոզը»։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/11/1213215/Ավելին13:2411.05.22 -
Իրավական«Գիշերը 6 անձ բռնության կիրառմամբ առևանգել է դաշնակցական Պետո Սարոյանին». փաստաբանԳիշերը 11:30-ի մոտակայքում 6 անձ բռնության կիրառմամբ առևանգել է դաշնակցական երիտասարդ Պետո Սարոյանին», հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը: Փաստաբանը առավել քան վստահ է, որ այդ 6 անձը իրավապահ համակարգի աշխատակիցներ չեն եղել, քանի որ դեպքից առաջ Պետոյի վերաբերյալ զրուցել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննիչի հետ, որը իրեն ասել է, որ Պետոյին հարցաքննության կկանչի մոտ օրերին:Ավելին13:1511.05.22 -
ՔաղաքականԱյսօր՝ ժամը 16:00-ին, բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում. Արթուր ՎանեցյանՀարգելի հայրենակիցնե՛ր, այսօր՝ ժամը 16:00-ին, բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում: Մինչ այդ, մասնակցում ենք ավտոերթին և անհնազանդության ակցիաներինԱվելին13:0911.05.22 -
ԱռողջապահականՀանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվիՀաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:Ավելին13:0511.05.22 -
ՔաղաքականԱնհնազանդության ակցիաները վերսկսվել են. ընդդիմության հանրահավաքը՝ ժամը 16-ինԿեսօրից Երևանում սկսվել են Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաներն ու ավտոերթերը: Ինչպես երեկվա հանրահավաքի ընթացքում հայտարարվեց, մեքենաները շրջելու են բարձր երաժշտությամբ ու քաղաքը ողողելու են դրոշներով: Ժամը 16-ին հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։ Շարժման անդամներից Իշխան Սաղաթելյանը ամբիոնից կոչ է արել գնալ հրապարակ, որովհետև կարևոր գործ ունեն անելու:Ավելին12:5511.05.22 -
ՀայաստանԱնհնազանդության ակցիաները վերսկսվել են․ ընդդիմության հանրահավաքը ՝ ժամը 16-ինԱվելին12:4511.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Մարդասպան», «հողատու». Փաշինյանին Նիդեռլանդներում հայհոյանքով են դիմավորելԱվելին12:3011.05.22 -
ՀասարակականՆերքին Հանդից գերեվարված զինծառայողը ծնողներին նամակ է ուղարկելՆերքին Հանդից գերեվարված զինծառայողը ծնողներին նամակ է ուղարկելԱվելին12:2511.05.22