Լրահոս

2022-05-11
  • Քաղաքական
    «Անտաղանդ ռեպրեսիա». փաստաբանը՝ ակցիայի մասնակիցների նկատմամբ իրավապահների գործողությունների մասին
    «Անտաղանդ ռեպրեսիա» է անվանել փաստաբան Բենիկ Գալստյանը իրավապահների գործողությունները Դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ: Երեքշաբթի ուշ երեկոյան 6 անձ, փաստաբանի բառերով, առևանգել է դաշնակցական երիտասարդ Պետո Սարոյանին: Ժամեր անց նրան բաց են թողել: Սարոյանը որպես վկա անցնում է Գյումրիում տարեց քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու համար հարուցված քրեական գործով:
    20:00
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայրը գիշերը խոսել էր որդու հետ, բարձր տրամադրությամբ է եղել. մահացած հայտնաբերված զինծառայողը Շաքի գյուղից էր
    Հայրը գիշերը խոսել էր որդու հետ, բարձր տրամադրությամբ է եղել». մահացած հայտնաբերված զինծառայողը Շաքի գյուղից էր
    19:53
    11.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոստիկանները թույլ չեն տվել ավտոերթը մտնի Հանրապետության հրապարակ. բերման ենթարկվածներ կան
    Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել ավտոերթի 15 մասնակիցների ու նրանց մեքենաները: Դիմադրության շարժմանը միացած քաղաքացիներին իրավապահներն արգելել էին մտնել Հանրապետության հրապարակ: Երբ պատգամավորը պահանջել է ներկայացնել այն գրավոր ցուցումը, որի հիման վրա չի կարելի երթը շարունակել, ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցչն ասել է, որ շատ փակագծեր չի կարող բացել, ավտոերթը հանրապետության հրապարակ չպետք է մտնի:
    19:00
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի թմբուկը խփող դատավորը կքննի Նիկոլին
    «Նիկոլ Փաշինյանի «դըմփ դըմփ հու»-ի թմբուկը զարկող Դավիթ Արղամանյանը, որին 2021-ին նշանակեցին դատավոր, այսօր ժամը 20։00-ին կքննի ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու արդեն չորրորդ միջնորդությունը։
    18:45
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետի հետ
    ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ, վերջինս Սաղաթելյանին հայտնել է, որ չեն պատրաստվում ուժ կիրառել ցուցարարների դեմ։ 
    18:40
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով  2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով  2 քաղաքացի է տեղափոխվել: 
    18:33
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքապետարանի աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից
    Արդեն 10 րոպե է ինչ ավարտվել է աշխատանքային ժամը, սակայն քաղաքապետարանի աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից, նրանք պատուհանից հետևում են դրսում կատարվող իրադարձություններին։
    18:22
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն արդեն մերժված, ոստիկանների թիկունքում թաքնված ինչ-որ մեկն է. Իշխան Սաղաթելյան
    Փաշինյանն արդեն մերժված, ոստիկանների թիկունքում թաքնված ինչ-որ մեկն է. Իշխան Սաղաթելյան
    18:08
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ լարված իրավիճակ է
    Դիմադրության երթի մեծաթիվ մասնակիցները այս պահին շրջափակել են քաղաքապետարանի բոլոր մուտքերը։ Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ լարված իրավիճակ է։
    17:53
    11.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինայի զինուժի հրթիռակոծության հետևանքով Դոնեցկում 3 մարդ է մահացել
    Դոնեցկի Կիևսկի թաղամասում Ուկրաինայի զինուժի հրթիռակոծության հետևանքով 3 մարդ է մահացել, հայտնել է Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը: 5 վիրավոր կա, այդ թվում՝ երեխա:
    17:50
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    88 տարվա մեջ թարավիհ նամազն առաջին անգամ անցկացվել է Սուրբ Սոֆիայի մզկիթում
    88 տարվա մեջ թարավիհ նամազն առաջին անգամ անցկացվել է Սուրբ Սոֆիայի մզկիթում Թարավիհ-ը ցանկալի աղոթք է, որը կատարվում է Ռամադան ամսին՝ պարտադիր գիշերային աղոթքից հետո, և տևում է մինչև լուսաբաց:
    17:40
    11.05.22
    Ավելին
  • Միջազգային
    3000 խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայում, այդ թվում՝ 238 երեխա. ՄԱԿ-ի նոր տվյալները
    Ուկրաինայում զոհված ու վիրավորված խաղաղ բնակիչների նոր թվեր է ներկայացրել ՄԱԿ-ը: Ըստ կազմակերպության՝ ավելի քան 3000 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 238 երեխա: Վիրավոր է 3 հազար 173-ը: Պատերազմի մեկնարկից ի վեր 6 միլիոն մարդ է լքել Ուկրաինան։
    17:25
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արաբկիրում ծառայություն իրականացրած պարեկները մարիխուանա են հայտնաբերել
    Մայիսի 8-ի գիշերը՝ ժամը 4.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները Տիգրանյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 17 և 24 տարեկան երկու երիտասարդի՝ «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ: Կասկածանքը ապօրինի թմրանյութ պահելը և օգտագործելն էր, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 17-ամյա երիտասարդի խուզարկությամբ ու նրանց բերման ենթարկելու վայրի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի զանգված և կանեփի սերմի նմանվող հատիկներ: Ըստ երիտասարդի հայտարարության` հայտնաբերված մարիխուանան իրենն է, որը ձեռք է բերել «տելեգրամ» հավելվածի միջոցով: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
    17:14
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերետավորները բիրտ ուժ են գործադրում վարորդների նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Բերետավորները բիրտ ուժ են գործադրում վարորդների նկատմամբ
    17:10
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդարադատության նախարարության աշխատակցին ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել Արցախի դրոշն ավտոմեքենային փակցնելու համար․ Բաբայան
    Արդարադատության նախարարության աշխատակցին ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա համարձակվել է Արցախի դրոշը փաքցնել իր մեքենայի ետևի ապակուն: Աշխատակիցը նախարարին «սպառնացել է», որ հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, եթե նախարարը չդադարեցնի ապօրինի պահանջը: Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները, փաստորեն, հավասարաչափ ատում են Արցախն ու դրա սիմվոլիկան:
    17:05
    11.05.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ը մտադիր է 40 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն տրամադրել Ուկրաինային
    Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու օրինագծին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 368 կոնգրեսական, դեմ՝ 57-ը։ Այժմ օրինագիծը կքննարկվի Սենատում: Այնտեղ հաստատվելու դեպքում օրինագիծը կստորագրի Ջո Բայդենը։
    17:02
    11.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ղազախ ժողովուրդը միայն լավն է տեսել թուրքերից». Էրդողանն ու Տոկաևը փաստաթղթեր են ստորագրել
    Անկարայում երեկ հանդիպել են Ղազախստանի ու Թուրքիայի նախագահները: Նրանք ստորագրել են անվտանգությանը վերաբերող 1 միլիարդ դոլարի գործարքի մասին փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ : «Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը՝ ամրացնելով մեր գործընկերությունը»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
    16:53
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Որևէ մեխանիզմ չի կարող զսպել Ադրբեջանին Արցախը հայաթափելու իր մշտական նպատակից. Արցախի ՄԻՊ
    Արցախի կարգավիճակի շուրջ դիսկուրսում երբեմն թյուրիմացաբար կարող է ընկալվել, որ անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներդրումը կարող է հիմք հանդիսանալ Արցախն Ադրբեջանին կրկին բռնակցելու համար։ Միջազգային հանրության մոտ նման մոլորությունները պետք է իսպառ փարատել՝ ներկայացնելով ոչ միայն 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունները, հայատյացության սահմաններ չճանաչող դրևսրումները, այլ նաև պատմության կոնկրետ ժամանակահատվածում՝ Խորհրդային Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելու 70 տարիների ընթացքում, իրականացված խտրական քաղաքականությունն ու Արցախի հայության համար ստեղծված կործանարար իրավիճակը։ Ոչ վաղ անցյալի փաստերը, որոնք արձանագրված են խորհրդային ժամանակների վիճակագրական տեղեկագրերում, հստակ ու աներկբա ցույց են տալիս խտրականության բացահայտ դրսևորումները։ Ընդորում, պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ադրբեջանական ղեկավարության կողմից նման խտրական քաղաքականություն իրականացվում էր խորհրդային ինտերնացիոնալիզմի և եղբայրության հայտարարված սկբունքների ժամանակահատվածում, ինչը և ցույց է տալիս, որ որևէ մեխանիզմ չի կարող զսպել Ադրբեջանին Արցախը հայաթափելու ու Արցախի տարածքը ուղղակիորեն յուրացնելու իր մշտական նպատակից։ • Խորհրդային տարիներին տպագրված պաշտոնական քարտեզները վկայում են, որ անգամ պատմական Արցախի մի փոքր հատվածում կազմավորված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններն ու տարածքները Խորհրդային Ադրբեջանի կազմում լինելու 70 տարիների ընթացքում անընդհատ ենթարկվել են փոփոխությունների, որի հետևանքով ԼՂԻՄ հայությունը կորցրել է ցամաքային կապը Հայաստանի հետ։ Դրանից բացի Մարզի հայկական բնակավայրերի մերձակայքում արհեստականորեն ձևավորվում էին ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրեր, որոնք կարճ ժամանակ անց հանվում էին Մարզի ենթակայությունից և դրվում հարևան ադրբեջանական շրջանների ենթակայության տակ։ Ընդորում, այդ ադրբեջանաբնակ համայնքները, որպես կանոն, ստեղծվում էին ռազմավարական իմաստով կարևոր տեղանքում՝ ճանապարհների հարևանությամբ, բերրի և ոռոգովի վարելահողերի վրա կամ մերձակայքում, հայկական բնակավայրերը մի քանի կողմերից շրջապատելու դիրքերով։ • Մշտապես և հատկապես 1960-ական թվականներից սկսած իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության դեմոգրաֆիկ կազմը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականություն։ Այս փաստն արձանագրված է նաև Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որում նա պնդում է, որ վարում էր այնպիսի քաղաքականություն, որը միտված էր հեռացնելու հայերին Լեռնային Ղարաբաղից և Մարզը վերաբնակեցնելու ադրբեջանցիներով։ Արդյունքում Մարզի հայկական բնակչությունը, որ ուներ բնական աճի բարձր տեմպեր, այնուամենայնիվ չէր աճում, փոխարենն աճում էր ադրբեջանցիների թիվը։ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բացումով ԼՂԻՄ հարակից շրջաններից Ստեփանակերտ էին բերվում հազարավոր ադրբեջանցիներ, որոնք ունեին մեկ խնդիր՝ ուսումն ավարտելուց հետո մնալ Ստեփանակերտում։ • Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նկատմամբ իրականացվում էր տնտեսական խտրական քաղաքականություն։ Մարզի կոլտնտեսությունների համար սահմանվում էին այնպիսի բարձր պլաններ, որոնք չէին համապատասխանում առկա պոտենցիալին։ Փաստորեն ԼՂԻՄ-ը արտադրում էր շատ, իսկ Բաքվի իշխանություններից ստանում էր իր արտադրածից անհամեմատ չնչին ֆինանսավորում։ Սա այն պարագայում, երբ հարևան ադրբեջանական շրջանները, որ նման արտադրողականություն չունեին, ունեին ավելի բարձր կենսամակարդակ։ Մարզը վեր էր ածվել ադրբեջանական ԽՍՀ-ի հումքային կցորդի։ Մարզի մի շարք հիմնարկներ ու սակավաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ արհեստականորեն և չհիմնավորված դրված էին 40-100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ԼՂԻՄ-ի մաս չկազմող շրջանների ենթակայության տակ (օրինակ՝ որոշակի ժամանակահատվածում Ստեփանակերտի հացի գործարանը գտնվում էր Ակնայի (Աղդամի) ենթակայության տակ, Մարզի շինարարական վարչությունը ենթարկվում էր 120 կմ հեռավորության վրա գտնվող Մինգեչավուրին, Ստեփանակերտի ցեմենտ-բետոնի գործարանը ենթարկվում էր 60 կմ հեռավորության վրա գտնվող Բարդայի շրջանին և այլն): Ամեն անգամ, երբ ԼՂԻՄ և Հայաստանի ԽՍՀ մտավորականությունը բարձրաձայնում էր պատմական արդարությունը վերականգնելու և Մարզը Հայաստանի ԽՍՀ վերադարձնելու մասին, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը Մարզում կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրեր էր կազմում, որոնք գործնականում չէին իրականացվում, այլ իրականում նպատակ ունեին թոզ փչելու Մոսկվայի աչքերին և ապակողմնորոշելու բարձրացված դժգոհություններից։ • Չնայած այն հանգամանքին, որ հայ առաքելական եկեղեցին 1950-ական թվականներից ակտիվացրել էր իր գործունեությունը հայության շրջանում հոգևոր ավանդույթների պահպանության բնագավառում, Արցախի թեմը վերաբացվել է միայն 1989 թվականին։ Արցախի հայկական եկեղեցիները վեր էին ածվել գոմերի և պահեստների։ Այն դեպքում, երբ ադրբեջանական տարբեր համայնքներում մուսուլմանական ավանդույթները պահպանվում և ազատորեն իրացվում էին, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ավանդույթները ճնշվում և վերացվում էին։ • 70 տարի շարունակ ԼՂԻՄ-ի հայկական բնակչությունը զրկված էր հետուստատեսությամբ մայրենի լեզու լսելու և հարազատ մշակույթին հաղորդակից լինելու հնարավորությունից։ Մարզն առանձին հեռուստատեսություն չուներ, հայկական հեռուստաալիքը չէր հեռարձակվում ԼՂԻՄ տարածքում, հեռարձակվում էր միայն ադրբեջանական հեռուստատեսություն, որով շաբաթը երկու անգամ կես ժամ ժամանակով հայերեն լուրեր էին թողարկվում, այն էլ Ադրբեջանի ու ադրբեջանցիների մասին։ Սրանք փաստեր են, որոնք արձանագրված են այդ ժամանակահատվածի վիճակագրական տեղեկագրերում և մամուլում։ 1960-ականն թվականներին Մոսկվայի կենտրոնական իշխանություններին ուղղված նամակում Արցախի մտավորականները հետևյալ միտքն են արտահայտում․ «Մեր վիճակն այժմ վատթար է, քան 1918-1920 թթ․ թուրք-մուսավաթական և անգլիական նվաճման շրջանում։ Ամեն ինչ կատարվում է բարեկամության և եղբայրության քողի տակ»։ Կան նաև խտրականության դրևորման և ԼՂԻՄ հայությանը մայր հայրենիքում ապրող հայությունից կտրելու այլ դրսևորումներ, որոնց վերաբերյալ ականատեսներն ու այդ ժամանակներում ապրած մարդիկ են փաստում՝ • Ստեփանակերտում շատ դժվարությամբ կարող եք գտնել հայկական վարդագույն տուֆով կառուցված տներ ու շենքեր, որովհետև այն արգելված էր միայն այն պատճառով, որ ԼՂԻՄ հայերին հիշեցնում էր Հայաստանը։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը (Տատիկ-պապիկ) տուֆով կառուցելու համար երկար վիճաբանություններ են եղել, որովհետև Բաքուն դեմ էր հուշարձանի կանգնեցմանը, մանավանդ այն տուֆից պատրաստելուն։ • Ստեփանակերտի փողոցները անվանակոչվում էին հայերի համար անհասկանալի, անծանոթ ու ոչինչ չասող ադրբեջանական անուններով։ Հայ ականավոր գործիչների անուններով սակավաթիվ փողոցներ կային՝ հիմնականում խորհրդային ժամանակների հայտնի հայերի անուններով։ • Միտումնավոր կերպով խոչընդոտներ էին հարուցում Երևանում բարձրագույն կրթություն ստացած մասնագետների համար, որպեսզի վերջիններս, աշխատանք չունենալով, լքեն ԼՂԻՄ-ը։ • Ստեփանակերտում բազմաթիվ մթերքների դեֆիցիտ էր, այն դեպքում, երբ Ստեփակերտից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ակնայի (Աղդամի) շուկաներում ամեն ինչ կարելի էր գտնել։ Սովորաբար տարբեր միջոցառումների ժամանակ ստեփանակերտցիները հենց մեկնում էին Ակնա (Աղդամ) առևտուր անելու համար։ Կարգավիճակը նպատակ է, թե միջոց, դրանից մարդու իրավունքների տեսանկյունից իրողությունները և ադրբեջանական հանցավոր պլանները չեն փոխվում։
    16:43
    11.05.22
    Ավելին