Լրահոս
Հասարակական
15:05
11.05.22
513

Գնդակահարել են «Ալ Ջազիրայի»-ի լրագրողին

Img default alt hy

Այսօր Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորները կրակել են և սպանել «Ալ Ջազիրայի» լրագրող Շիրին Աբու Աքլեին։ Ըստ «ՏԱՍՍ»-ի՝ այդ մասին հայտնել է «Ալ Ջազիրայի»  հեռուստաալիքը, հաստատել է նաև Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Առողջապահական գերատեսչությունը հայտնել է որ Շիրինը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, որից հետո մահացել է։ Գերատեսչության փոխանցմամբ՝ Շիրինը լուսաբանում էր Ջենինի փախստականների ճամբարում բանակի ռեյդերը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զինծառայողները կիրառել են մարտական զինամթերք։

«Al Jazeera»-ի փոխանցմամբ՝ թղթակիցը կրել է ժիլետ, երբ կրակոցների թիրախ է դարձել։ Հայտնի է, որ վիրավորվել է նաև մեկ այլ լրագրող՝ Ալի ալ-Սամուդին։ Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն։