Լրահոս
Իրավական
13:31
11.05.22
180

Դաշնակցական Գերասիմ Վարդանյանին կալանավորելու 4-րդ միջնորդությունն է ներկայացվել դատարան

Դաշնակցական Գերասիմ Վարդանյանին կալանավորելու 4-րդ միջնորդությունն է դատարան ներկայացրել ԱԱԾ-ն: Այս մասին այօր հայտնել է Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը:

Նա հիշեցրել է, որ մայիսի 4-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Սուրեն Նավոյանը որոշել էր Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 60 միլիոն դրամ գրավը, որը պաշտպանական կողմը չէր վճարել, փաստաբանի բառերով՝ «շատ պարզ պատճառով՝ այդքան փող չունեինք»։