Լրահոս

2022-05-11
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր՝ ժամը 16:00-ին, բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում. Արթուր Վանեցյան
    Հարգելի հայրենակիցնե՛ր, այսօր՝ ժամը 16:00-ին, բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում: Մինչ այդ, մասնակցում ենք ավտոերթին և անհնազանդության ակցիաներին
    13:09
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի
    Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:
    13:05
    11.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Անհնազանդության ակցիաները վերսկսվել են. ընդդիմության հանրահավաքը՝ ժամը 16-ին
    Կեսօրից Երևանում սկսվել են Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաներն ու ավտոերթերը: Ինչպես երեկվա հանրահավաքի ընթացքում հայտարարվեց, մեքենաները շրջելու են բարձր երաժշտությամբ ու քաղաքը ողողելու են դրոշներով: Ժամը 16-ին հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։ Շարժման անդամներից Իշխան Սաղաթելյանը ամբիոնից կոչ է արել գնալ հրապարակ, որովհետև կարևոր գործ ունեն անելու:
    12:55
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ներքին Հանդից գերեվարված զինծառայողը ծնողներին նամակ է ուղարկել
    Ներքին Հանդից գերեվարված զինծառայողը ծնողներին նամակ է ուղարկել
    12:25
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենաներ, կան տուժածներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մայիսի 10-ին՝ ժամը 22:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես-Բենց S500» (վարորդ՝ Ա. Կ.), «Նիսան-Սանի» (վարորդ՝ Ռ. Ս.) և «Mitsubishi Lancer» (վարորդ՝ Վ. Գ.) մակնիշների ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են կայանված «Տոյոտա Քեմրի» (վարորդ՝ Ա. Մ.) և «Ֆորդ Տրանզիտ» (վարորդ՝ Ա. Մ.) մակնիշների ավտոմեքենաներին: Գազի արտահոսք չի եղել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ. Գ-ն (ծնված 1987 թ․) հոսպիտալացվել են «Շենգավիթ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ և «Մերսեդես-Բենց S500» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում կատարել հովացման աշխատանքներ:
    12:15
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիդերլանդներում Փաշինյանին հայհոյանքներով, «Նիկոլ դավաճան», «հողատու» վանկարկումներով են դիմավորել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Նիդերլանդներում հայ համայնքի ներկայացուցիչները «Նիկոլ դավաճան», «մարդասպան», «հողատու» վանկարկումներով ու հայհոյանքներով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդների Թագավորություն: Տեսանյութը՝ yerkir.am-ի։ Տեսանյութում հնչում է հայհոյանք։
    12:08
    11.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 11.05.22
    12:07
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչից է վախենում Փաշինյանը․ հայ ուսանողներին թույլ չեն տվել մասնակցել Փաշինյանի դասախոսությանը Նիդերլանդներում
    Ինչպես հայտնի է, այսօր մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն, որտեղ նախատեսվում են ինչպես մի շարք բարձրաստիճան հանդիպումներ, բանակցություններ, այնպես էլ քննարկումներ ու դասախոսություն։ Պաշտոնական այցի երկրորդ օրը նախատեսվում է Փաշինյանի այցը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ, որտեղ նա պետք է հանդես գա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ: Նախապես հրապարակված օրակարգի համաձայն, դասախոսությունը տեղի է ունենալու տեղական ժամանակով 12:15-13:30-ին, որի ընթացքում Փաշինյանը կխոսի Հայաստան-Հոլանդիա հարաբերությունների, Հայաստանի և Եվրոպական Միության միջև գործընկերության, անվտանգության մարտահրավերների և Կովկասում խաղաղության օրակարգի մասին, որն, ըստ միջոցառման օրակարգի ձևակերպման, առաջ է քաշվում Հայաստանի կառավարության կողմից։ Դասախոսությանը կհաջորդի հարց ու պատասխան: Սակայն պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանն այս այցին ու հատկապես դասախոսությանը բավականին «լավ» է նախապատրաստվել՝ իրեն ապահովագրելով հնարավոր անհարմար հարցերից ու անախորժ իրավիճակներից։ 168․am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, որևէ հայ ուսանողի հնարավորություն չի տրվել գրանցվել ու մասնակցել տվյալ դասախոսությանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, մի խումբ հայ ուսանողներ որոշել են գրանցվել, մասնակցել դասախոսությանը, իրենց հետաքրքրող «անհարմար» հարցերը տալ Փաշինյանին, ակցիա իրականացնել։ Սակայն, ըստ 168․am-ի տեղեկությունների, կազմակերպիչները որևէ հայ ուսանողի թույլ չեն տվել գրանցվել և լսել Փաշինյանի դասախոսությունը, ինչն ըստ էության կարող էր բացառիկ հնարավորություն լինել հայ ուսանողների համար՝ հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին ու վերաբերմունք արտահայտել նրա Ղարաբաղյան քաղաքականության վերաբերյալ, ինչն էլ գլխավորապես արդեն մեկ շաբաթից ավելի է՝ հազարավոր մարդկանց դուրս է բերել Հայաստանի փողոցներ խաղաղ անհնազանդության գործողությունների՝ նրա հրաժարականի պահանջով։ Չի բացառվում, որ ՀՀ-ում ստեղծված այս ճգնաժամային ներքաղաքական իրավիճակն է պատճառը, որ Փաշինյանը նաև ՀՀ սահմաններից դուրս է սահմանափակում իր շփումները՝ գիտակցելով, որ հրապարակային անախորժ իրավիճակներն անխուսափելի են և բողոքի ակցիաների նա կարող է հանդիպել ամենուր։
    12:00
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դրախտիկ գյուղի դպրոցում 21-ամյա բնակիչը ատրճանակով օդ է կրակել․ ոստիկանություն
    Մայիսի 8-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Դրախտիկ գյուղի 21-ամյա մի բնակիչ իր մոտ պահում է ապօրինի ատրճանակ, որով կրակել է։ Հայտնում է ոստիկաությունը։ Ժամը 13.30-ի սահմաններում երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» տիպի ատրճանակ, նախնական տվյալներով՝ գազային: Բերման ենթարկված երիտասարդը խոստովանեց, որ մայիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում ատրճանակով օդ է կրակել: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
    11:47
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
    Ընդդիմության վերսկսած բողոքի ցույցերը, պարզվում է, հետաձգել են մի վտանգավոր և սկանդալային օրենքի ընդունում, որով Փաշինյանի կառվարությունը պետք է բժշկական ու սոցիալական արտոնություն տար տրանսգենդերներին և նույնասեռականներին՝ առհասարակ: Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որում հստակ, սևով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ Կառավարությանն առաջարկվում է նույնասեռական տղամարկանց առնվազն երեք ոլորտներում արտոնել նոր իրավունքներով՝ ընդհուպ ամուսնության և նույնասեռականներին զագսավորելու փաստաթղթային խնդիրները լուծել: Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ դեռևս փետրվար-մարտ ամիսներից Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ պետական համակարգի ներքին օղակներում փակ քննարկվում է Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծ, ավելին՝ նույն օրենքով հեղինակները նախատեսում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին աղջիկ կամ տղա դառնալու վիրահատությունն իրականացնել լրիվ անվճար սկզբունքով՝ պետպատվերի շրջանակներում: Այսինքն, պաշտոնյաները քննարկում են մի բան, որով տրանսգենդերին տրվող նոր արտոնություններով փաստացի հավասարեցնելու են պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին, ավելին՝ այս օրենքի նախագծով փաշինյանական կառավարությունը Հայաստանում այլևս լեգիտիմացնելու է տրանսգենդերների գոյությունը հանրային կայնքում, մարդկային ընկալումներում, օրենքներում, սահմանադրության մեջ և բոլոր մակարդակներում։ Նախագիծը բերվել է օրակարգ Եվրամիությունից ու միջազգային այլ կառույցներից սնվող հասարակական կազմակերպության ձեռքով, ու թերևս այստեղ հատուկ է լուծումը մտածվել նետրալ, որպեսզի տրանսգենդեռների հանդեպ կառավարության ջատագովությունը չերևա, ու Նիկոլ Փաշինյանը չթիրախավորվի Եկեղեցու ու պահպանողականների հասարակության կողմից: Այս սկանդալային նախագիծը Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել փետրվար ամսին, և անգամ քննարկումներից բավական լուրջ մանրամասների ենք տիրապետում, բայց միայն նշենք ամենակարևորը՝ իրականում այս նախագծին նախորդել են մի քանի մտացածին օպերացիաներ, որոնք, ըստ էության, նպատակ են ունեցել նախապատրաստել հանրային տրամադրությունները՝ այսպիսի օրինագծերի համար: Սեռափոխության օրինագծի նախերգանքը 2019 թ. Լիլիթ դարձած տրանսգենդեր Վաղարշակին ԱԺ ամբիոն բարձրացնելն էր ու սկանդալային ելույթը՝ անհանդուրժող պահպանողական հայերիս մասին: Հետո համացանցում հայտնվեց ԼԳԲՏ համայնքում հայտնի Կարաբինայի հետ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ջերմ ընդունելության լուսանկարը՝ նախարարական աշխատասենյակում, ապա մարզիկ Մել Դալուզյանի սեռափոխվելու մասին ֆիլմի պրոպագանդան ու 20 մլն դրամով ֆինանսավորումը՝ Կրթության նախարարության կողմից: Առանձնակի հիշարժան է Մելի ֆիլմին Փաշինյանի սկանդալային արձագանքը՝ տրանսգենդերներին տիրություն անելու մասին։ Չմոռանանք, այս ամբողջ օպերացիայից առաջ դեռ հեղափոխության տաք օրերին ամնամեծ բումը առաջացրեց Շուռնուխում ԼԳԲՏ 9 ակտիվիստների ծեծի հայտնի միջադեպը, որին հետևեց նույնասեռականների հարձակումը ոստիկանության շենքի վրա ու մարմնական վնասվածքներով ոստիկանին հիվանդանոց տանելը: Մեր աղբյուրի հավաստմամբ, ԵՄ-ից խնդիր են դրել օգտագործել Փաշինյանի հեղինակությունն ու լծակները՝ հնարավորին հապճեպ հասնել Հայաստանում տրանսգենդերների իրավունքների լեգիտիմացմանը։ Այս ճնշումներին, սակայն, դիմադրո՞ւմ է Փաշինյանը, թե՝ ոչ, առաջիկայում պարզ կդառնա: Ընդգծենք, կարգով e-draft համակարգում նախագիծը դեռևս տեղադրված չէ, հավանաբար ընդդիմության ձևավորած օրակարգն է խանգարել:
    11:32
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    5 օր առաջ նավակով Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են
    5 օր առաջ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածում նավակով Սեւանա լիճ դուրս եկած եւ անհետացած երկու քաղաքացիներին դեռ չեն գտել: Մայիսի 11-ին, ժամը 05։40-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ: Ժամը 08։00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
    11:29
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դանակահարված վիճակում բուժօգնության տեղափոխված 44-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն
    Մայիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության տեղափոխված 44-ամյա Էռնեստ Գրիգորյանը ժամը 09.00-ի սահմաններում մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:
    11:17
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում. ԵՊՀ
    Դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում. ԵՊՀ
    11:12
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են Opel-ն ու Hayasa մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
    Երևանում բախվել են Opel-ն ու Hayasa մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
    11:09
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայիսի 10-ի երթը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Մայիսի 10-ի երթը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    11:04
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ալիևը Շուշիում հայտարարել է, որ իրենք «մեկընդմիշտ» են Արցախ վերադարձել
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախի Շուշի քաղաք, որը 44-օրյա պատերազմի հետևանքով այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրանք ծանոթացել են քաղաքում ընթացող շինարարական աշխատանքներին: Ալիևը Շուշիում հայտարարել է, որ «իրենք մեկընդմիշտ են վերադարձել այս հողեր, «հարազատ» (չակերտները՝ Tert.am) հողեր և այստեղ ապրելու են հավերժ»:
    11:01
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք ցույց տվեցինք, որ ոստիկանությունն ուղղակի ի զորու չէ կատարել դավաճանի ցանկությունները․ Լևոն Քոչարյան
    Այսօր մենք ցույց տվեցինք, որ եթե կազմակերպված ենք, վճռական ենք, ոստիկանությունը ուղղակի ի զորու չէ կատարել դավաճանի ցանկությունները: Ուրեմն շարունակելու ենք ավելի ուժեղ, ավելի վճռական: Վաղը՝ 16:00 Ֆրանսիայի Հրապարակ: Հոգնել չկա՛, նահանջել չկա՛:
    10:56
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թագուհի Թովմասյանը շտապ գրություն է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին
    Ահազանգ եմ ստացել այն մասին, որ այսօր՝ ժամը 07:15-ին, ոստիկանության աշխատակից ներկայացած, դիմակավորված, առանց տարբերանշանների և ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ վերջինս հարցաքննվել է, որից հետո՝ ազատ արձակվել: Օրեր առաջ էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է «Դիմադրության» շարժման մասնակից Դավիթ Ավագյանը այն հիմքով, որ վերջինս ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր, այնինչ, Դավիթ Ավագյանը Հադրութից է, պատերազմի արդյունքում կորցրել է իր տունն ու տեղափոխվել Երևան: Նա նաև նշել էր, որ վերջինիս խնամքին են գտնվում երեք անչափահաս որդիները: Սակայն ոստիկանությունը, հաշվի չառնելով այս հանգամանքը, ձերբակալել է վերջինիս, ապա բաժանմունքում փոխել զեկուցագրի բովանդակությունը և Դավիթ Ավագյանին վերագրել ենթադրյալ խուլիգանություն: Այսինքն, ստացվում է՝ քաղաքական այլախոհությունը պատժելու համար իշխանությունը պարտաստ է դիմել ցանկացած ոչ իրավաչափ գործողության՝ կալանավորելով անգամ պատերազմի արդյունքում իր տունը կորցրած մեր հայրենակցին և պատճառաբանելով, որ վերջինս ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր : Այս դեպքերի առթիվ շտապ գրություն եմ ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և խնդրել վերջինիս հանձնարարականը՝ հնարավոր իրավախախտում կատարած ոստիկանության աշխատակիցների շրջանակը պարզելու համար, միաժամանակ, ուսումնասիրության ենթարկելու նրանց գործողությունների իրավաչափությունը և դիտարկելու նրանց արարքներին համապատասխան իրավական գնահատական տալու հարցը, ինչպես նաև ընթացքի և արդյունքների մասին տրամադրել տեղեկություն։
    10:51
    11.05.22
    Ավելին