Լրահոս
2022-05-11
-
ԻրավականՍտեփանակերտի հրապարակում կրակոցների գործով ձերբակալվել է գեներալ Սամվել ԿարապետյանըՄայիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան, տեղեկացնում է Արցախի դատախազությունը։ «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով»,- ասված է հաղորդագրությունում։ Դատախազությունից հայտնում են, որ ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն: ՍիվիլՆեթի տեղեկություններով ձերբակալվածը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է (Օգանովսկի)։Ավելին10:4211.05.22 -
ՔաղաքականԻշխանությունը փորձում է Սոսին դարձնել հայրենապաշտ, որն, իբր, մեծ բարեգործական ծրագիր է իրականացնում Արցախի բնակչության համար․ Արսեն ԲաբայանՀայտնի դերասան Սոս Ջանիբեկյանի հետ տեղի ունեցածը, անկախ այն հանգամանքից, որ հենց Սոսի կողմից սադրանքի մասին արդեն խոսել եմ, աներկբա դատապարտելի է: Առիթ ունեցել ենք մեր դիրքորոշումն այդ դեպքի առթիվ հայտնելու, որը հենված է օրինականության սկզբունքի պահպանման և ֆիզիկական հաշվեհարդարի բացառման սյուներին: Բայց մի մանիպուլյատիվ հանգամանք կա, որն այս իշխանությունը կիրառում է: Նրանք փորձում են Սոսին դարձնել հայրենապաշտ ու Արցախը սիրող մի գործչի, որն, իբր, մեծ բարեգործական ծրագիր է իրականացնում Արցախի բնակչության համար: Ինչի՞ մասին է խոսքը. Բարեգործական այդ ծրագիրը կոչվում է «100 Տուն Արցախում»: Սակայն այս նախագծում Սոսը, պարզվում է, սովորական վարձու աշխատող է: Այսինքն Սոսը որևէ կերպ, իր այդ գործունեությամբ, ոչ միայն որևէ բարեգործություն չի անում, այլ միանգամայն հակառակը, Սոսն իր անձնական բարեկեցությունն է ապահովում այդ նախագծին մասնակցելով: Այլ կերպ ասած՝ իրական բարեգործներն իրենց անձնական միջոցներից մաս են հատկացնում, որպեսզի Արցախում 100 տուն հատկացվի դրա կարիքն ունեցողներին, իսկ Սոսը հենց այդ միջոցներից ստանում է աշխատավարձ և իր անձնական միջոցներն ավելացնում: Ընդ որում առանձնահատուկ ընգծում եմ, որ սրանով Սոսին որևէ կերպ չեմ քննադատում, չեմ մեղադրում, նրա կատարած աշխատանքը չեմ արժեզրկում: Նա իր աշխատանքն է կատարում, որի դիմաց էլ ստանում է վարձատրություն: Բայց ակնհայտ է, որ նրան այդ աշխատանքով պայմանավորված բարեգործ կամ մեծ հայրենասեր դարձնելը սոսկ մանիպուլյատիվ հնարք է, որն այս իշխանությունն անում է հնարավոր ամեն քայլին: Ի դեպ, սա նույնն է, թե Համահայկական հիմնադրամի տնօրենին վերագրենք մեծ բարեգործի դերը, մինչդեռ բոլորս գիտենք, որ նա ընդամենը կառավարում է մեծ բարեգործների հանգանակած գումարները: Դրա համար ստանում է բարձր աշխատավարձ և այդպիսով բարելավում է իր անձնական միջոցները:Ավելին10:3611.05.22 -
ԱրցախՍտեփանակերտում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. կա ձերբակալվածԵրեկ երեկոյան՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Արցախի դատախազությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն: Կատարվում է նախաքննություն, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն:Ավելին10:3011.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 4«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոչ հեռավոր 2016-ին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում, անդրադառնալով նոր-նոր ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկզբունքներին ու դրույթներին, վստահեցնում էր, թե իրենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չեն բանակցի, եթե գործընթացից բացակա է Արցախի Հանրապետության ներկայացուցիչը: «Այս իմաստով խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության որեւէ բանագնացի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի բացակայության պայմաններում»,- Ազատության հրապարակից հայտարարում էր Փաշինյանը: 2018-ի քաղաքական վերադասավորումներից ու Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններն Արցախյան հարցի շրջանակներում հանդիպել են մեկ տասնյակից ավելի անգամներ: Փաշինյանն ու Ալիեւն առանց Արցախի ներկայացուցչի մեկ սեղանի շուրջ նստել են թե՛ 44-օրյա պատերամից առաջ, թե՛ դրանից հետո, հետեւաբար Փաշինյանի հավաումները, ստիացթե առանց Արցախի ներկայացուցչի ինքը երբեք ու երբեք որեւէ բանակցության չի մասնակցի, ակնհայտ սուտ էր: Նույն օրը՝ 2016-ի սեպտեմբերի 10-ին, նա հայտարարում էր նաեւ. «Քանի դեռ Ադրբեջանը շարունակաբար հոխորտում է, որ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Երեւանն ու Սեւանա լիճը իրենն են, պաշտոնական Երեւանի հայտարարությունները փոխզիջման պատրաստակամության վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան կապիտուլյացիոն ձեւակերպումներ… Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել»: Կապիտուլյացիա բառն այժմ չհանդուրժող ու դրա դեմ կատաղի պայքար տվող իշխանավորները, փաստորեն, 2016-ին ՀՀ իշխանությունների համար կապիտուլյացիա են համարել անգամ Բաքվի պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարությունները: Այժմ, սակայն, 2022-ի ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում է ոչ միայն փոխզիջումների, այլեւ Արցախյան հարցի նշաձողն իջեցնելու մասին: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ քաղաքացիներին»:Ավելին10:2611.05.22 -
ՔաղաքականԻրականում շատ դժվար է խաղալ տիեզերական մասշտաբի բացասական կերպար․ Փաշինյանին մարմնավորած դերասան«Գիտեմ, «Իշխանություն» ֆիլմից հետո իմ դեմքը հակակրանք է առաջացնում։ Իմ մոտ էլ էր նույնը։ Իրականում շատ դժվար է խաղալ տիեզերական մասշտաբի․․․ բացասական կերպար»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց դերասան Լևս Դավթյանն ու շարունակեց․ «Մենք Հայաստանը մաքրելու ենք թուրքի առաջ չոքածներից։ Մենք ապրելու ենք արժանապատիվ ու մեր պայքարը հաջողելու է, որովհետև այստեղ հավաքված են ուժեղ, հզոր, հայրենասիր իսկական երիտասարդներ, ես ձեր ցավը տանեմ»։ Անդրադառանալով հարցերին, թե դերասանները ինչու են մտել քաղականություն, նա ասաց, որ սա պայքար է հանուն արժանապատվության։Ավելին10:1511.05.22 -
ՄշակույթՔրիստոսի արձանի մրցութային փուլն ավարտվել է. հայտնի է, թե ինչ արձան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ամփոփվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը: Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար: Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի»։Ավելին10:1011.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն իր բոլոր եվրոպական շփումները համաձայնեցնում է Պուտինի հետ«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական ամենաբարձր շրջանակների հետ շփվող անձից մենք ուշագրավ մանրամասներ ենք իմացել Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարած վերջին այցի մասին: Մեր աղբյուրը պատմում է, որ Փաշինյանի այս անգամվա պաշտոնական այցից Վլադիմիր Պուտինն անչափ գոհ է մնացել: Քանի որ Ռուսաստանին աջակցող երկրների քանակը խիստ կրճատվել է, ռուսական կողմի համար կարևոր է եղել, թե Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ, ինչպես կպահեն իրենց այս փուլում: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած՝ նրանք ուշիուշով հետևում են պաշտոնական Երևանի պահվածքին և կարծում են, որ Հայաստանն իրեն ավելի լավ է պահել, քան անգամ միջինասիական վաղեմի դաշնակիցները, մասնավորապես` Ղազախստանը: Իսկ այցի և Պուտինի հետ առանձնազրույցի ժամանակ առհասարակ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ ընդունել է Վլադիմիր Պուտինի առաջ քաշած պահանջները: Այնպես որ, հենց հանդիպման ժամանակ Պուտինն ասել է. «Ты мой друг»: Իսկ հանդիպումից հետո Փաշինյանին հրավիրել է կառավարության ղեկավար Միշուստինը, որը երկար ժամանակ Փաշինյանի հանդեպ շատ վատ է տրամադրված եղել, և ասել է, որ ՌԴ նախագահը շատ գոհ է իրենց հանդիպումից, և իրեն բառացիորեն ասել է. «Վերջապես համոզվեցի, որ, հանձինս Հայաստանի, ունենք վստահելի պարտնյոր»: Մեր աղբյուրը նաև պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր եվրոպական շփումները համաձայնեցնում է Պուտինի հետ և փորձելու է Ռուսաստանին ամեն կերպ աջակցել, որպեսզի սանկցիաների բացասական ազդեցությունը հնարավորինս նվազի»։Ավելին10:0011.05.22 -
ՔաղաքականԻշխանական կուսակցության ներսում անհաշտ վիճակ է«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության պայքարին զուգահեռ, իշխանությունը հոգեբանական գրոհ է ձեռնարկում՝ ցույց տալով, թե իրենց դիրքերն ամուր են։ Մայիսի 8-ին Գորիսում ՔՊ-ականները մեծ շուքով կուսակցական գրասենյակ են բացել, որին մասնակցել է Երևանից մեկնած «պաշտոնական դելեգացիա»՝ Արփի Դավոյանի գլխավորությամբ։ «Դելեգացիայի» մեջ են եղել նաև սյունեցի պատգամավորները։ Մեր աղբյուրներն ասում են, սակայն, որ թվացյալ միասնականության քողի տակ անհաշտ վիճակ է։ Գրասենյակի բացմանն էլ ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Նախկին փոխմարզպետ Կարո Ավանեսյանն իր անուն-ազգանունով ցուցանակ է փակցրել գրասենյակի աշխատասենյակներից մեկի վրա՝ ներկայանալով որպես տարածքային կառույցի ղեկավար։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանը, սակայն, նրան հիշեցրել է, որ նա ընդամենը եղել է ՔՊ նախընտրական շտաբի պետ, ապա հորդորել է հեռացնել ցուցանակը՝ հիասթափեցնելով, որ նա չէ նախագահը, դեռ պետք է որոշեն։ Կարո Ավանեսյանն էլ նեղացել է և այդ օրը ՔՊ-ական պատգամավորների հետ Գորիսի պանթեոն չի այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ը Երկրապահի օրն է, և Ավանեսյանը ԵԿՄ-ականների՝ նախկին մարզպետ, մարզի ԵԿՄ կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանի գլխավորած խմբի հետ է գնացել։ ՔՊ նախկին գրասենյակը տեղակայված էր իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանի ընկերոջը պատկանող տարածքում, սակայն պատերազմից հետո, երբ Կարապետյանը հրաժարվեց մանդատից, ՔՊ-ին էլ հանել են տարածքից, և այժմ Գորիսում «Բանկի շենք» կոչվող տարածքում են սենյակ վարձակալել»։Ավելին09:4511.05.22 -
ՀասարակականՏիգրանաշենն անկլավի կարգավիճակ չի ունեցել․ պատմական հայկական գյուղ է․ Արման ԹաթոյանՄի շարք պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ: Գյուղն անկլավի կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը: Գյուղն ունեցել է Քարքե անվանումը (Քյարքին ադրբեջանական է): Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն նույնպես կազմել է Խորհրդային Հայաստանի մասը: Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները: Օրինակ` ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մասը: Եթե որևէ բնակավայրի մի մասը բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը: Նույն կերպ, Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին: Պատմական փաստերի աղավաղումները, սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը բացահայտ անտեսող, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը:Ավելին09:3011.05.22
2022-05-10
-
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը՝ դեսպաններին. «Նիկոլը չի ներկայացնում Հայաստանն ու հայ ժողովրդին»Ավելին23:2710.05.22 -
ՄիջազգայինԵվրամիությունը խաբե՞լ է Ուկրաինային. Կիևը վերջնագրով է խոսում Բրյուսելի հետԵվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հարցը կարող է վերջնական փուլ մտնել հաջորդ ամիս: Հունիսին Եվրահանձնաժողովը կհրապարակի իր կարծիքը՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է դառնալ Եվրամիության անդամ և ե՞րբ:Ավելին23:1210.05.22 -
ՀասարակականԳետը արագ էր հոսում, վայրկյանների ընթացքում հեռացնում էր Արմինեին. ռեժիսորը՝ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի մասին«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդումը վարող Արմինե Ճաղարյանը նկարահանող խմբի եւ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության աշխատակիցների հետ Դեբեդ գետում էր ռաֆթինգի մասին թողարկում պատրաստելու նպատակով։Ավելին23:0310.05.22 -
ՄիջազգայինՀայաստանի «6 կետն» Ադրբեջանն առաջարկ չի համարում. Երևանի «չտեսնված-չլսված» առաջարկները«Խաղաղության պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկությունների հիման վրա», - այս մասին հայտատարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:Ավելին22:5710.05.22 -
ՔաղաքականԲայրամովն ու ՔՊ-ականները «նույն բանն են ասում». Բաքվին պատասխանում է ընդդիմությունը«Արցախն է Հայաստանի ողնաշարն ու այն Ադրբեջանի կազմում չի լինելու»,- Հայաստանի քաղաքացիները այսպես պատասխանել են Ադրբեջանի ԱԳ նախարարին:Ավելին22:4210.05.22 -
ՀասարակականԵրևանի կարգախոսները հնչում են նաև Լոս Անջելեսում. ամենաբազմամարդ հանրահավաքը՝ վերջին շրջանումՀայաստանի հյուպատոսության շենքի առաջ ամերիկահայերը վանկարկել են «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկո՛լ դավաճան»:Ավելին22:2310.05.22 -
ՔաղաքականՔննադատությանը՝ այո, անտարբերությանը՝ ոչ. ընդդիմությունը հորդորում է տանը չնստել«Տանը մնալ՝ նշանակում է աջակցել գործող իշխանությանը»,- ասում են շարժման ներկայացուցիչները:Ավելին22:0810.05.22 -
ԻրավականԳյումրիի միջադեպի գործով ձերբակալվածներ կան. Դիմադրության շարժումը դատապարտում է բռնությունը«Դիմադրության» շարժման նոր մասնակիցների են ձերբակալել իրավապահները: Քննչական կոմիտեն քրեական գործ է բացել Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ:Ավելին21:5310.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիների վրա թքող ոստիկան, բերման ենթարկված 61 քաղաքացի. 4 բազմամարդ երթեր՝ ԵրևանումՄայրաքաղաքում այսօր կեսօրից սկսվել են անհնազանդության ակցիաներ: 4 թևերի բաժանված «Դիմադրության» շարժման մասնակիցները Երևանի ծայրամասերից քայլել են դեպի կենտրոն:Ավելին21:4810.05.22 -
ՀասարակականՈստիկանությունը ձերբակալում է մարդկանց, ովքեր պաշտպանում են Հայաստանի և Արցախի խորհրդանիշները․ Սարգիս ԿարապետյանՈրպես նախաբան ասեմ. Շնորհակալ եմ Աստծուն և Դաշնակցությանը, որ կարող եմ, իրավունք ունեմ և պարտավոր եմ ձեզ ընկեր անվանել... Ինչու՞ այսօր ձերբակալվեցին մեր ընկերները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության և տարածված տեսագրության, մի խումբ տղաներ "ծեծել" են տարեց պապիկներին։ Քննադատելով յուրաքանչյուր տեսակի բռնությունը հայերի միջև պետք է ասեմ հետևյալը' այո, քննադատելի է միջադեպը, սակայն խիստ կասկածելի է տարեցների ՀԱՅ լինելը։ Երբ ինչ որ մեկը, անկախ տարիքից և սեռից, փայտը ձեռքին հարվածում է մեքենաներին և թքում է վերջիններիս վրա, այն դեպքում երբ մեքենայից կախված է Հայաստանի և Արցախի դրոշները, ապա այդ մեքենայի միջի մարդկանց անարգողը ուղղակի չի կարող հայ լինել։ Նրանք սովորական թուրք են և ստացել են թուրքին արժանի պատասխան։ Հետևաբար փաստենք, որ ՀՀ ոստիկանությունը ձերբակալում է մարդկանց, ովքեր պաշտպանում են Հայաստանի և Արցախի խորհրդանիշները։Ավելին21:3710.05.22 -
ՀասարակականԱյս անհայրենիքն այնպես է կաշառվել, որ մեկս մյուսին միանալու համար անընդհատ մտածում ենք կորցնելու մասին. Սենոր ՀասրաթյանԵս անընդհատ ուզում եմ Արցախից գալ ու միանալ Երևանում տեղի ունեցող ՀԱՅՐԵՆԱՊԱՀ շարժմանը... Բայց վախենում եմ... Վախենում եմ Երրկրից Երկիր գալով, կորցնել այն Երկիրը., որտեղ ծնվել եմ.. Այս անհայրենիքն այնպես է կաշառվել, որ մեկս մյուսին միանալու համար անընդհատ մտածում ենք կորցնելու մասին... Չգիտեմ ում համար ինչպես, բայց այսօր ես հայտնվել եմ այնտեղ, որտեղ իրական ՀԱՅԻ օգնության կաիքն ունեմ... Օգնեք, որ կարողանամ այս անհայրենիքից իմ ԵՐԿԻՐԸ փրկել....Ավելին21:3010.05.22