Լրահոս
Հասարակական
15:45
11.05.22
1 312

Վարդենիսի զորամասում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայողի՝ հրազենային վնասվածքով դի

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ Վարդենիսի N զորամասում հայտնաբերվել է ժամկետաին զինծառայողի դի՝  սրտի մասում հրազենային վնասվածքով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 20-ամյա Արգիշտի Եղյանն էր, ով բանակ էր զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատի կողմից։