Լրահոս
Քաղաքական
14:35
11.05.22
290

Էդմոնազգի գործիչները մեզ մեղադրում են, թե ադրբեջանական քարոզչություն ենք տարածում․ դե մի բան ասեք, որ ստիպված չլինենք իրականությունն Ադրբեջանից լսել․ Բաբայան

Img default alt hy

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարել է, որ Նիկոլ-մահաբերի հետ ունի պայմանավորվածություն Տավուշի 7 գյուղերը և Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին: Ադրբեջանի փոխնախարարը նույնիսկ ժամկետներն է հստակեցրել ասելով, որ դա տեղի կունենա դեմարկացիայի շրջանակներում, գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Արդեն երկրորդ օրն է ՀՀ ԱԳՆ-ն լռում է այս մասին: Մեր փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում, ցավոք, Ադրբեջանը ճիշտ է ասում:

Ամեն տեսակ էդմոնազգի գործիչները մեզ մեղադրում են, թե ադրբեջանական քարոզչություն ենք տարածում: Տո՛ այ... դե խոսեք, մի բան ասեք, որ ստիպված չլինենք իրականությունն Ադրբեջանից լսել: