Լրահոս
Իրավական
13:15
11.05.22
164

«Գիշերը 6 անձ բռնության կիրառմամբ առևանգել է դաշնակցական Պետո Սարոյանին». փաստաբան

Գիշերը 11:30-ի մոտակայքում 6 անձ բռնության կիրառմամբ առևանգել է դաշնակցական երիտասարդ Պետո Սարոյանին», հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

Փաստաբանը առավել քան վստահ է, որ այդ 6 անձը իրավապահ համակարգի աշխատակիցներ չեն եղել, քանի որ դեպքից առաջ Պետոյի վերաբերյալ զրուցել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննիչի հետ, որը իրեն ասել է, որ Պետոյին հարցաքննության կկանչի մոտ օրերին: