Լրահոս
Քաղաքական
12:55
11.05.22
154

Անհնազանդության ակցիաները վերսկսվել են. ընդդիմության հանրահավաքը՝ ժամը 16-ին

Կեսօրից Երևանում սկսվել են Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաներն ու ավտոերթերը: Ինչպես երեկվա հանրահավաքի ընթացքում հայտարարվեց, մեքենաները շրջելու են բարձր երաժշտությամբ ու քաղաքը ողողելու են դրոշներով:

Ժամը 16-ին հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։ Շարժման անդամներից Իշխան Սաղաթելյանը ամբիոնից կոչ է արել գնալ հրապարակ, որովհետև կարևոր գործ ունեն անելու: