Լրահոս
Հասարակական
14:20
11.05.22
165

Հայաստանում Քովիդ մահերի մեջ ներառվե՞լ են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ արձանագրված մահերը

ԱՀԿ-ի` Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են: Կորոնա-համավարակի առաջին 2 տարիների ընթացքում ավելցուկային մահերի մեջ ներառվել են 44-օրյա պատերազմի ժամանակ արձանագրված մահերը:

Այս տեղեկությունը Առողջապահության նախարարությունն է պարզել այն բանից հետո, երբ հրապարակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցը: Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առաջին հայացքից սա «տեխնիկական սխալ» է, սակայն այն, ինչ-որ զուգադիպությամբ, իշխանության համար միանգամից երկու խնդիր է լուծել: