Լրահոս
Քաղաքական
14:05
11.05.22
182

Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանը Բաքվին Մարուքյանի հայտարարությունն է

Հայաստանի ԱԳՆ-ը ավելի քան 24 ժամ է չի արձագանքել «Հայլուրի» հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությունը, թե «խաղաղության պայմանագրի» բանակցությունների համար Երևանի ներկայացրած փաստաթուղթը դժվար է առաջարկ անվանել:

Բայրամովի խոսքերին երեկ միայն Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էր արձագանքել՝ «Արմենպրեսին» հայտնելով, որ Բրյուսելում Փաշինյանը Ալիևին առձեռն փոխանցել է 6 կետանոց փաստաթուղթ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և վերջնական կարգավիճակի հարցը: