Լրահոս
Քաղաքական
14:50
11.05.22
175

«Առանց Նիկոլ Հայաստան», «Հավերժ անեծք դավաճանին»․ հոլանդահայ համայնքը Փաշինյանի դեմ բողոքի ակցիա է իրականացրել

Img default alt hy

Այս պահին Նիդերլանդներում բողոքի ակցիա է տեղի ունենում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Մի խումբ հայեր պաստառներով, որոնց վրա գրված է «Կապիտուլյանտ հեռացիր», «Առանց Նիկոլ Հայաստան», «Հավերժ անեծք դավաճանին» գրություններով, Արցախի և ՀՀ-ի դրոշներով բողոքի ակցիա են իրականացնում՝ ներկայացնելով իրենց պահանջները և դժգոհությունները Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը։