Լրահոս
Քաղաքական
13:40
11.05.22
242

Մի տրվեք սադրանքների. Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Գյումրիում կատարված միջադեպին

Img default alt hy

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ անդրադարձել է Գյումրիում կատարված միջադեպին:

«Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն: Սիրելի քաղաքացիներ, մի տրվեք սադրանքների: Սա մարտի 1 կազմակերպած, հղի կնոջը սպանած, պատերազմում մեր երկրին պարտություն բերած և հայրենիք հանձնած իշխանության ձեռագիրն է:

Այս շարժման առաջին օրվանից մենք հայտնել ենք, որ սա իրական համերաշխության շարժում է և պայմանավորվել ենք, որ մեր պայքարը բոլոր հայրենակիցների համար է»,- ասել է նա: