Լրահոս
2022-05-14
-
ՀասարակականԴպրոցում ռումբ լինելու մասին կեղծ ահազանգի հեղինակը դեռահաս է եղելՄայիսի 13-ին` ժամը 11.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ ԱԻՆ «911» ծառայություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ դպրոցում ռումբ կա: Դպրոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դասընկերոջ բջջային հեռախոսով «911» ծառայություն է զանգել նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը: Նախապատրաստվում են նյութերԱվելին17:2514.05.22 -
ՄիջազգայինԷրդողանի հայտարարությունը անակնկալ է եղել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար. նորվեգական մամուլԱվելին17:1514.05.22 -
ՍպորտԼևոն Արոնյանը կվերադառնա, եթե Հայաստանում իրավիճակը փոփոխվի․ Սերժ ՍարգսյանՀայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ասել է, որ Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Արոնյանը, Սարգսյանի խոսքով, վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ:Ավելին17:0014.05.22 -
ՔաղաքականԱրգիշտի Քյարամյան. Նիկոլից ՆիկոլըՄայիսի 1-ից Ֆրանսիայի հրապարակում հանուն Արցախի ու Հայաստանի փրկության մեկնարկած շուրջօրյա հանրահավաքները, անհնազանդության երթերն ու տարատեսակ այլ ակցիաները, պարզվում է, հոգեխանգարմունքի մեջ են գցել հայրենի ուժային կառույցների ղեկավարներին: Ըստ ամենայնի հայտարարվել է «Նիկոլից ավելի Նիկոլ» լինելու մրցավազքի մեկնարկի մասին, և ճիշտ ժամանակն է՝ ամեն գնով Նիկոլ Փաշինյանին երախտագիտություն հայտնելու համար:Ավելին16:4714.05.22 -
ՀասարակականՊՆ-ն հերքում է, որ Սուրեն Պապիկյանը ոստիկանության աշխատակցի է ծեծել168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ: Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով:Ավելին16:4214.05.22 -
ԱրցախԿարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դինԱյսօր` ժամը 12։30-ին, Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։ Նշենք, որ Օ. Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։Ավելին16:3014.05.22 -
ՀասարակականՍուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել168.am-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել ՊՆ շենքի դիմաց՝ ոստիկանական պահակախմբի համար նախատեսված պահակակետում։Ավելին16:1514.05.22 -
Միջազգային«Պատժամիջոցները չեն ազդում Մոսկվայի վրա». Ուկրաինայի ԱԳ նախարարԳերմանիայում մեկնարկած Ջի 7-ի արտգործնախարարները հանդիպման ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմն ու տնտեսական հետևանքները: Ուկրաինայի արտգործնախարարը դժգոհել է Հունգարիայի պահվածքից, որ հրաժարվել է կողմ քվեարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթին: Կուլեբան վստահեցրել է՝ Բուդապեշտի վարքագիծը բացասաբար է ազդելու հենց Եվրոպայի վրա: Միևնույն ժամանակ Ուկրաինայի արտգործնախարարն ասել է, թե պատժամիջոցները հասարակ գործիքներ են, որոնք ոչ մի ազդեցություն չեն թողնում Մոսկվայի վրա:Ավելին16:0514.05.22 -
ՀասարակականԱվետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը երկու ամսով կկալանավորվի: Դատարանը հրապարակել է որոշումը:Ավելին15:5514.05.22 -
Քաղաքական«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». Սերժ Սարգսյանը պատասխանում է ֆրանսիացի լրագրողի հարցերինԱվելին15:4014.05.22 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երեկ չեն հանդիպել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։ «Հրապարակ» թերթն ավելի վաղ նշել էր, որ երեկ ուշ երեկոյան նախկին նախագահները հանդիպել են, երկար զրուցել ապագա վարչապետի թեկնածուի ու պայքարի հետագա ընթացքի շուրջ և ընդհանուր հայտարարի եկել: Սակայն ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանել են, որ դա ապատեղեկատվություն է: «Չի եղել նման հանդիպում: Եթե նույնիսկ նախօրեին այդպիսի հանդիպում տեղի ունենար, ապա այն հասկանալիորեն չէր կարող վճռել «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը»:Ավելին15:1714.05.22 -
ՄիջազգայինՈւկրաինայի ուժերը սպառվո՞ւմ են. պաշտպանության նախարարը հայտարարություն է արել«Ուկրաինային մեկ միլիոն մարդ է պետք, որ պայքարի թշնամու դեմ»: Այս մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարը: Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ հակամարտության սրման պատճառով ուժերի պակաս է զգացվում: Տեղեկություններ կան, որ Ուկրաինան արդեն 4 անգամ մոբիլիզացիա է հայտարարել:Ավելին15:1514.05.22 -
ՍպորտՍերժ Սարգսյանը վերընտրվեց Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնումԵրևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։ Ընտրությունում առաջադրվեց միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը, և նա ընտրվեց միաձայն։ Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։ Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը։Ավելին15:0214.05.22 -
ՀայաստանՄենք մի մանդատ ունենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը․ Իշխան ՍաղաթելյանԱյսօր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ խորհրդարան վերադառնալու են բացառապես իրենց օրակարգով։Ավելին14:5214.05.22 -
Հասարակական41-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբՄայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ համագյուղացին կրակել է իր ուղղությամբ:Ավելին14:4214.05.22 -
ՀայաստանՆիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան ՍաղաթելյանԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում, ամփոփելով «Դիմադրության» շարժման՝ այս օրերին իրականացրած գործողությունների ընթացքը, հայտարարել է, որ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։Ավելին14:3614.05.22 -
ԻրավականՄԻՊ-ին հորդորում ենք զերծ մնալ Սոնա Մնացականյանի հետ տեղի ունեցած դժբախտությունը իր քաղաքական ուժին ծառայելու գործիք դարձնելուց․ Րաֆֆի ԱսլանյանՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը երեկ, խոսելով Սոնա Մնացականյանի վրաերթի մասին, հայտարարել է, որ իր տեղեկություններով վարչապետը տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել, հակառակ դեպքում՝ կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին։ Այս մասին գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։Ավելին14:2814.05.22 -
ԻրավականԱյդ անձնավորությունը իշխանության պատվերով է ձայնագրել Չալաբյանին. Ավետիք ԻշխանյանԱյդ ձայնագրությունը ինձ հիշեցնում է 37 թիվը՝ բանսարկություններ և սադրանքներ, այդ անձնավորությունը իշխանության պատվերով հատուկ ձայնագրել է Ավետիք Չալաբյանին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:Ավելին14:1714.05.22