Լրահոս
Միջազգային
16:05
14.05.22
173

«Պատժամիջոցները չեն ազդում Մոսկվայի վրա». Ուկրաինայի ԱԳ նախարար

Գերմանիայում մեկնարկած Ջի 7-ի արտգործնախարարները հանդիպման ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմն ու տնտեսական հետևանքները: Ուկրաինայի արտգործնախարարը դժգոհել է Հունգարիայի պահվածքից, որ հրաժարվել է կողմ քվեարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթին:

Կուլեբան վստահեցրել է՝ Բուդապեշտի վարքագիծը բացասաբար է ազդելու հենց Եվրոպայի վրա: Միևնույն ժամանակ Ուկրաինայի արտգործնախարարն ասել է, թե պատժամիջոցները հասարակ գործիքներ են, որոնք ոչ մի ազդեցություն չեն թողնում Մոսկվայի վրա: