Լրահոս

2022-05-14
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ ձերբակալվել է այժմ չգործող հոդվածի հիման վրա. Թաթոյան
    Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս: Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու: Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի:
    22:50
    14.05.22
    Ավելին
  • Հայաստան
    «Իշխանությունը փորձել է ենթարկեցնել բանակը». ինչպե՞ս ուղղել զինուժի մեջքը. քննարկում՝ Ֆրանսիայի հրապարակում
    «Պետք է առաջին հերթին փոխել և վերանայել ազգային անվտանգության ռազմավարությունը»: Անվտանգությանը վերաբերող հարցերը քննարկելիս այսօր հայտարարել են «Դիմադրության» շարժման մասնակիցները: Ռազմական կառույցը այժմ քաղաքականացվել է, բանակը նոր սպառազինության, ռազմական տեխնիկայի ու պատրաստված կադրերի կարիք ունի, հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
    22:45
    14.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայկական երկաթուղին վերազինվում է. «Հարավկովկասյան երկաթուղին» ավելի քան 2 միլիարդ դրամի ներդրում է անում
    Անվտանգ փոխադրումներ իրականացնելու համար կապիտալ վերանորոգման աշխատանքներ է սկսել Հարավկովկասյան երկաթուղին: Ընկերությունը միայն այս տարի 2 մլրդ 665 մլն դրամ է հատկացնելու՝ վերազինվելու, տնտեսության պահպանման ծրագրերն իրագործելու համար:
    22:30
    14.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Ազգային խայտառակություն». ընդդիմությունը՝ Բաքվի առաջարկներին հայկական կողմի պատասխանի մասին
    Բաքվի 5 կետանոց առաջարկը ստանալուց միայն 2 ամիս անց Երևանը հրապարակել է հայկական կողմի պատասխանը: Այն մայիսի 6-ին Փաշինյանը Բրյուսելում հանձնել էր Ադրբեջանի նախագահին: Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասում է՝ 6 կետանոց առաջարկների փաթեթում ներքաղաքական շահարկման առարկա է դարձել Արցախին վերաբերող երրորդ կետը, այն է՝ Արցախի հայերի անվտանգության երաշխավորում, նրանց իրավունքների և ազատությունների հարգում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում: Արցախին վերաբերող կետում հստակ չի խոսվում արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին, ընդգծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա կարծիքով՝ իշխանությունը հենց հիմա է հրապարակում 6 կետերը՝ փորձելով զսպել վերջին երկու շաբաթների ընթացքում ուժգնացած ժողովրդական ընդվզումը:
    22:15
    14.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Արցախի ու Հայաստանի համար պայքար՝ նաև առցանց. #liveara, #haymna ամեն օր
    Չորրորդ օրն է՝ Ֆեյսբուքը ողողված է՝ «Լայվ արա՛, հա՛յ մնա հեշթեգով»: Դիմադրության շարժումը պայքար է սկսել նաև վիրտուալ տիրույթում: Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը կյանքում երկրորդ անգամ ֆեյսբուքյան լայվ է արել՝ հայրենիքը փրկելու պայքարին միանալու կոչով:
    22:00
    14.05.22
    Ավելին
  • Հասարակական
    «Իշխանությունը հանձնարարել է ճնշել փողոց դուրս եկածներին». «ժողովրդավարության բաստիոնի» հակառակ կողմը
    «Ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից»: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն է Twitter-ում այս բովանդակությամբ հայտարարություն տարածել: Իրավապաշտպանները նկատում են, որ միջազգային կառույցները պատշաճ չեն արձագանքում Հայաստանում ապօրինի ձերբակալումներին և կալանավորումներին: Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ այդ դեպքերի մասին Հայաստանից ճիշտ չեն զեկուցում։ Միայն վերջին երկու շաբաթում ազատությունից զրկվել է դիմադրության շարժման՝ 13 մասնակից:
    21:45
    14.05.22
    Ավելին
  • Իրավական
    «Մեղադրանքը շինծու է». Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվել է
    «Ազատություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին» կոչով այսօր Ֆրանսիայի հրապարակ են գնացել «5165» շարժման անդամները: Դատարանն այսօր որոշել Է 2 ամսով կալանավորել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ, «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանին: Նրա փաստաբանն ասել է՝ բողոքարկելու է դատարանի որոշումը:
    21:30
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    6 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Շիրակի մարզում
    Այս պահին կրկին շատ ուժեղ երկրաշարժ գրանցվեց Գյումրիում, առնվազն 7 բալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։ Երկրաշարժի մասին ահազանգում են նաև այլ օգտատերեր։ Ինչպես պարզ է դառնում գրառումներից՝ ցնցումները բավականին ուժեղ են եղել և զգացվել են նաև մայրաքաղաք Երևանում։
    21:26
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կենդանիներն օծվել են մեր ԱԺ նախագահի և նրա ընտանիքի փառապանծությամբ. Մարիամ Թաշչյան
    Իրականում նորածին ձագուկները գտնվում են կարանտինի մեջ և նրանց ոչ ոք չի կարող ձեռք տալ, բացի մեկ խնամողից, բայց Երևանի կենդանաբանական այգու կարկառունագույն մասնագետները տեղում գնահատել են պրն Սիմոնյանի և նրա կնոջ մաքրության աստիճանը 😃 ստերիլության մակարդակը գնահատել են շատ բարձր, անգամ սրբության հասնող, ուստի կարանտինային ռեժիմը չի խախտվել, այլ կենդանիներն օծվել են մեր ԱԺ նախագահի և նրա ընտանիքի փառապանծությամբ 👏👏👏 Եվ, առհասարակ, կարծում եմ պարոն Սիմոնյանի այս շքեղ ժպիտը շատ էր պետք մեր առյուծիկին։ Վերջ, էլ ապատեղեկատվություն մի տարածեք! Այսքանը! 🙏🙏🙏 Աղոթենք
    21:15
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեր կողքին, ձեզ հետ. Արթուր Վանեցյան
    Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ. Նախ ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել երեկվանից ինձ ուղղվող Ձեր բազմաթիվ նամակների և զանգերի՝ իքնազգացողությանս վերաբերյալ ձեր անհանգստության համար: Ինչպես գիտեք, երեկվանից վատառողջ լինելու պատճառով ֆիզիկապես ներկա չեմ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս ընտանիքների անվտանգության ձեր կողմից մղվող պայքարի գործողություններին: Տեղեկացնում եմ Ձեզ, որ վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեր կողքին, ձեզ հետ՝ ավելի վճռական կերպով այս իշխանություններին հեռացնելու, անվտանգ և զարգացող Հայրենիք կառուցելու նպատակով: Վաղը նաև խոսելու եմ հարթակից պայքարի վերաբերյալ իմ մոտեցումները ձեզ հետ կիսելու, մեր պայքարին չմիացած քաղաքացիներին ոգևորելու, ևս մեկ անգամ հրապարակ կանչելու նպատակով: Իմ մոտեցումները նույնն են. ես այլ խնդիր չեմ կարող ունենալ մինչև երկու հայկական պետությունների անվտանգությունը չապահովենք, իսկ հանրային համերաշխությունը չվերականգնենք: Վաղը, ժամը 18:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում:
    21:00
    14.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Եռաբլուրից էլ է երևում Արարատը. ցուցահանդես՝ Բեռլինում
    «Արարատը հայի աչքերով»: Այսպես է կոչվում մի խումբ հայ լուսանկարիչների ցուցահանդեսը, որը կազմակերպվել է նախ Երևանում, հետո Արցախում: Հիմա Արարատի լուսանկարները ցուցադրվում են Բեռլինում՝ Հայաստան-Գերմանիա մշակութային օրերի շրջանակում:
    20:45
    14.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը չի փոխվել». Գերմանիայի կանցլեր
    Ֆինլանդիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է, որ առաջիկա օրերին իրենք կորոշեն՝ անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ: Կրեմլի տարածած հաղորդագրությունում գրված է, որ Ռուսաստանի նախագահն էլ իր հերթին զգուշացրել է ֆին գործընկերոջը, որ արտաքին քաղաքական այդպիսի փոփոխությունը կարող է ազդել ռուս-ֆինլանդական հարաբերությունների վրա։ Երեկ էլ Գերմանիայի կանցլերն է Ուկրաինայի հարցով զանգահարել Պուտինին, որից հետո Շոլցը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահի դիրքորոշման որևէ փոփոխություն չի նկատել:
    20:15
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Lուսանկարներ` «Հայլուր»-ի հետևորդներից
    Շուրջ երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է «Դիմադրության» շարժումը: Քաղաքացիները ահնհազանդության ակցիաներ են իրականացնում, կաթվածահար անում մայրաքաղաքի երթևեկությունը։ Հաճախ են բախումներ լինում ակտիվիստների և ոստիկանների միջև։ Օրերս փորձել են բերման ենթարկել նաև անհնազանդության ակցիաները լուսաբանող 5-րդ ալիքի թղթակցին։ Նման լարված պայմաններում է աշխատում «Հայլուր»-ի թիմը։
    20:00
    14.05.22
    Ավելին
  • Արցախ
    «Իշխանությունը հրաժարվել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելուց». Դիմադրության շարժման ամենամեծ ձեռքբերումը
    «Ղարաբաղյան երկրորդ շարժում»․ երկու շաբաթ շարունակվող պայքարն այսպես է անվանել «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս օրերին «Դիմադրության» շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի հարցում՝ նշաձողի իջեցման գործընթացը, իսկ հաջորդ շաբաթ շարժումը փոխելու է մարտավարությունը:
    19:45
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի և Ադրբեջանի հետ կբանակցենք միայն երկրի շահերը պաշտպանելու համար․ Սաղաթելյան
    Փաշինյանի հետ ցանկացած պայմանավորվածություն անվավեր է: Դա պետք է հաշվի առնեն նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան։ Այն, որ Փաշինյանը ցանկանում է ստորագրել Ադրբեջանի հետ, դա խաղաղության պայմանագիր չէ, այլ Հայաստանի կորստի պայմանագիրն է: Դա մեզ համար անընդունելի է։ Այս մասին մայիսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը։ «Մենք չենք ասում, որ իշխանության հեռացումից հետո պատերազմ կհայտարարենք Թուրքիային եւ Ադրբեջանին։ Մենք կբանակցենք նրանց հետ, բայց կգնանք դրան՝ մեր շահերը պաշտպանելու համար, այլ ոչ թե գլուխներս կախ, լուռ կլսենք նրանց պահանջները», - նշում է Իշխան Սաղաթելյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3bb08b4d7c018e88352e795fc2eac496 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    18:23
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սկսել են կիրառվել հոդվածներ, որ երբևէ չեն կիրառվել. Ռուբեն Մելիքյան
    Ակնհայտ է, որ մենք ունենք երկակի ստանդարտների անթաքույց և չքողարկված դրսևորում: Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Իրականում այս ամենն ունի ավելի խորքային դրսևորում, որ սկսում է հենց օրենսդրից: Այսօր այն հոդվածները, որով քրեական հետապնդումներ են իրականացվում ընդդիմախոսների նկատմամբ, դրանց բավականին մեծ մասը նոր են ավելացվել այս իշխող ուժի կողմից, նոր են քրեական օրենսգրքում հայտնվել և անմիջապես սկսվել է դրանց կիրառումը և չարաշահումը»:
    18:10
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլապաշտ սադրիչ կանայք Ֆրանսիայի հրապարակում պատրաստվում են բախում հրահրել
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հերթական սադրանքն է բեմադրվել, այս անգամ՝ նիկոլապաշտ կանանց մասնակցությամբ։ 168.am-ի իշխանական խիստ հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ականները հասկացել են, որ ոստիկանների միջոցով չեն կարողանում շոուներ ապահովել, իսկ սադրիչ խմբակների տղաները «ծեծ» են ուտում հայրենիքի փրկության համար պայքարի դուրս եկած երիտասարդների կողմից, այս անգամ նիկոլապաշտ կանանց օգնությանն են դիմել։ «Մի քանի ակտիվ կանանց են ներգրավել, որպեսզի այսօր Ֆրանսիայի հրապարակում սադրիչ գործողություններ կատարեն։ Նախապես այնտեղ են ժամանելու իշխանական ԶԼՄ ներկայացուցիչները, ինչպես նաև իբր պատահաբար Ֆրանսիայի հրապարակում հայտնված հեռախոսով նկարահանող մի քանի մարդ, որոնք տեսագրվածից հատուկ մոնտաժված կտորները տեղադրելու են սոցցանցերում։
    17:55
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են 24-ամյա վարորդների Նիվան ու մոպեդը, վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
    մայիսի 13-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում Բաղրամյան պողոտա թիվ 17 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Աբրահամ Դ-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան և 24-ամյա Դավիթ Ա-ի վարած մոպեդը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/14/1213453/
    17:40
    14.05.22
    Ավելին