Լրահոս
2022-05-14
-
ՀայաստանՀայտնաբերվել է ականանետի ական. ԱԻՆՄայիսի 14-ին, ժամը 09։25-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում նռնակ է հայտնաբերվել։Ավելին13:5914.05.22 -
ՀասարակականԱդրբեջանագետ Անժելա Էլիբեգովան տեսանյութ է հրապարակել Ֆրանսիայի հրապարակիցԱդրբեջանագետ Անժելա Էլիբեգովան տեսանյութ է հրապարակել Ֆրանսիայի հրապարակիցԱվելին13:5214.05.22 -
ՀասարակականԻմ կյանքի ամենածանր երկու օրերն եմ ապրել․ Ագրարային համալսարանի դասախոսԻմ կյանքի ամենածանր երկու օրերն եմ ապրել երեկ չէ առաջին օրը և երեկ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում ինձ՝ ծանոթ, թե անծանոթ: Այս մասին գրել է Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը:Ավելին13:4414.05.22 -
ՔաղաքականԵթե հրապարակում «օդիոզ» դեմքեր են հայտնվում, ապա նրանք հաջորդ իշխանության մեջ չեն լինելու. Իշխան ՍաղաթելյանՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասում է, որ «Դիմադրության շարժման» նպատակը համընդհանուր համախմբումը, ոչ թե պառակտումն է։Ավելին13:3714.05.22 -
ՀասարակականԿոտայքի մարզում բախվել են Mitsubishi-ն ու տրակտորը, կան վիրավորներԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Տոլիկ Դ-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան և 53-ամյա Սեյրան Պ-ի վարած «ՔԱՏ» մակնիշի տրակտորը։Ավելին13:2514.05.22 -
ՀայաստանԱյդ անձինք արդեն մեկ տարուց ավելի ոստիկանության ծառայողներ չեն հանդիսանում․ պարզաբանում են ՀՀ ոստիկանությունիցԼրատվական կայքերում, սոցցանցում շրջանառվում են ոստիկանության ծառայողի համազգեստով անձանց նկարներ և տեղեկություն, ըստ որի՝ նրանք օրերս դուրս են եկել ոստիկանությունում ծառայությունից։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ այդ անձինք արդեն մեկ տարուց ավելի ոստիկանության ծառայողներ չեն հանդիսանում, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։Ավելին13:1014.05.22 -
ՀասարակականՆման դեպքից հետո որևէ երկրում վարչապետը չէր կարող մնալ իր պաշտոնին. իրավապաշտպանը` մահվան ելքով վթարի մասինՆման դեպքից հետո որևէ երկրում վարչապետը չէր կարող մնալ իր պաշտոնին. իրավապաշտպանը` մահվան ելքով վթարի մասինԱվելին12:5614.05.22 -
ՔաղաքականԱնձնական ամբիցիաները չեն կարող պետական շահից վեր լինել․ Էդուարդ ՇարմազանովԱնձնական ամբիցիաները չեն կարող պետական շահից վեր լինել։ Նիկոլի հրաժարականը պահանջել են բոլոր նախկին նախագահներն ու գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերն ու ազգային կառույցները՝ եկեղեցի,ակադեմիա,համալսարան… Բայց Նիկոլը դեռ մնում է,քանի որ պետական շահ ասածը կարծես գերակա չէ անձնական ամբիցիաներից։ Ի՞նչն է խանգարում բոլորիս միավորվել «ազգակործան պատուհաս» կապիտուլյանտներին հեռացնելու համար… Պետություն ենք կորցնում,հասկանու՞մ եք… Այս ռեժիմն այլեւս ապացուցել է,որ բացի քաոսից,պատերազմից,պարտությունից, մահերից ու անպիտան կառավարումից այլ բանի ընդունակ չէ։ Հիմա այսքանը գիտակցողը տունը նստելով ու՞մ է օգնում։ Վերջնական կապիտուլյացիայից հետո այլեւս ոչ մեկիդ ու ոչ մեկիս ծառայությունը գրոշի արժեք չի ունենալու։ Դե նստենք հերթով թախտին ու սպասենք ՝ ո՞նց է երկրի «հերն անիծվում»։ «Ես»-ը քանդելու է Հայաստանը։ Մի կողմ դնենք անտեր «ես»-ը ու գործենք հանուն Հայաստանի ու Արցախի։Ավելին12:4514.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ալիևին՝ Փաշինյանի տված փաստաթուղթը հրապարակել է Էդմոն Մարուքյանը | 14.05.2022Ավելին12:3014.05.22 -
ՔաղաքականՄայիսի 13-ի երեկոն՝ Ֆրանսիայի հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՄայիսի 13-ի երեկոն՝ Ֆրանսիայի հրապարակում․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱվելին12:2514.05.22 -
ՔաղաքականԵս վստահ եմ, եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով դիմեր Ռուսաստանին, մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք. Սերժ ՍարգսյանԱրցախի և Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ պիտի ասեմ այն, ինչ միշտ ասել եմ. 30 տարի ասել եմ, որ երբեք Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում, վստահ եմ 100%։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․ «Ինչպես հայերի մեծամասնությունը, այնպես էլ ես, վստահ եմ, որ Հայաստանն ունի մեծ ապագա, Հայաստանն իր ներուժի մեծ մասը դեռ չի օգտագործել և այն օգտագործվելու է Ֆրանսիայի հրապարակում հավաքված երիտասարդների կողմից»։ Հայաստանի համար Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց. «Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները, ուղղակի Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ ուղղությամբ շարժվի և ոչ թե բանավոր ինչ֊որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, այլ պայմանագրով նախատեսված ձևերով դիմի, Ռուսաստանից օժանդակություն խնդրի և Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները։ Ես վստահ եմ, եթե 44֊օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով նախատեսված ձևերով դիմեր Ռուսաստանին, ապա մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»։Ավելին12:1514.05.22 -
ԻրավականԱվետիք Չալաբյանի գործով մեկ իրավական դիտարկում. փաստաբանԱվետիք Չալաբյանի գործով մեկ իրավական դիտարկում։ Մի կողմ թողնենք, որ մասնակի հրապարակված ձայնագրությունն անգամ մեղադրանքի հիմքում դնելու ուղղակի փաստական հանգամանքներ չի պարունակում։ Սակայն, եթե անգամ, քննչական մարմինն ուզում է տեսնել այն ինչ ուզում է, միևնույն է այդ ձայնագրությունը չի կարող մարդուն մեղադրելու հիմք հանդիսանալ։ Այն ակնհայտ սադրանքի արդյունք է, երբ զրուցակիցներից մեկը հատուկ դիտավորությամբ սադրում, դրդում է մյուսին արտաբերել բառեր, որոնք հիմք կարող են տալ նրան հետապնդելու։ «Սադրիչ-գործակալների», նրանց միջոցով ձեռք բերված ապացույցների ու նման ապացույցների հիման վրա անձանց մեղադրելու անթույլատրելիության մասին իրավաբանական հանրույթի ներկայացուցիչները կարող են հանգամանալից ծանոթանալ օրինակ Ռամանաուսկասն ընդդեմ Լիտվայի 74420/01, Բաննիկովան ընդդեմ Ռուսաստանի 18757/06, Աքբայը և այլք ընդդեմ Գերմանիայի 40495/15, ինչպես նաև Պապյանն ընդդեմ Հայաստանի 53166/10 գործերով եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումներն ուսումնասիրելով։Ավելին12:0014.05.22 -
ՔաղաքականԿալանավորվել է պռոշյանցի լեգենդար մարտիկ Հրաչ Մուրադյանի որդին՝ Գևորգ Մուրադյանը. ՄանուկյանՆախօրեին Գյումրիում կալանավորվեց իմ ուղեկցությամբ իրավապահներին ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը, մեր ազնիվ, նվիրյալ, հայկական ընտանիքից սերած երիտասարդը: Մեկ օր առաջ էր տեղեկացել, որ իրավապահները փնտրում են իրեն, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ «Թաքնվելու կարիք չուներ, թեև կարող էր, քանի որ իր, ընտանիքի արժանապատվությունն էր պահել: Արցախյան ազատամարտի լեգենդար ՀՅԴ Պռոշյանի ջոկատի ոչ պակաս լեգենդար մարտիկ, հետո արդեն դավադիր գնդակով սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին միշտ եղել է պայքարի առաջին գծում ու վստահ՝ այդպես էլ կմնա: Ներկայացավ իրավապահներին ու միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին, համոզված,որ հանուն Արցախի, Հայաստանի պայքարը մեկ րոպե անգամ չի դադարելու.. գործը շարունակողներ ուհաղթանակին հասցնողներ կան»:Ավելին11:1514.05.22 -
ՀայաստանՕրագիր. Լարիսա ԱլավերդյանԼարիսա Ալավերդյան. «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրենԱվելին11:0014.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված ավտոքարշակին, կան վիրավորներԱյսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հովհաննես Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոտոն ֆորլանդ» մակնիշի ավտոքարշակին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/14/1213434/Ավելին10:5714.05.22 -
ՀասարակականՏիգրանաշենի ոլորանում իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել էԵրեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 08։00-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։Ավելին10:5314.05.22 -
ՀասարակականՍևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել ենՄայիսի 14-ին, ժամը 05:50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 07։42-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։Ավելին10:5014.05.22 -
ՀասարակականFreedom House-ը կոչով դիմել է Հայաստանում բողոքի ակցիայի մասնակիցներին և ոստիկանությանըFreedom House իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ կոչ անելով ակցիաների մասնակիցներին խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Freedom House-ն այս մասին հրապարակում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Կազմակերպությունից նախ նշել են, որ իրենց անհանգստացնում են Հայաստանում լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների դեմ տեղի ունեցող բռնությունները՝ բողոքի ակցիաների ժամանակ: «Կոչ ենք անում ժողովրդին խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները և ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց»,- ասված է հայտարարությունում: Ապա կազմակերպությունից հավելել են՝ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են՝ երաշխավորելու բոլոր քաղաքացիների իրավունքները՝ ժողովրդավարական նորմերին, ստանդարտներին համապատասխան:Ավելին10:4614.05.22 -
ՀասարակականՉպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները. Արման Թաթոյանխորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնական քննարկումների, բայց զուգահեռաբար տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել հողատարածքներ և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր): Օրինակ՝ չնայած Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի հողային վեճերի հանձնաժողովի 1923թ. ապրիլի 28-ի որոշմանը, որով նախատեսվում էր Ղազախի Գավառին հանձնել Շինիխ-Այրումի շրջանում գտնվող ընդամենը 5.000 դեսյատին հողատարածք, Ղազախի հողաշինարարական խումբը հատուկ կազմել էր բոլորովին այլ հատակագիծ՝ անտեսելով այդ որոշման պահանջը: ՀԽՍՀ-ին պատկանող տարածքից ապօրինաբար տիրացել էին ավելի մեծ հողատարածքի, քան նախատեսվում էր որոշմամբ: Նրանք, մասնավորապես, ահաբեկելով տեղի անտառապետին, գրավել էին շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ իրենց «ձեռքբերումը» հասցնելով մինչև 11.800 դեսյատինի և դա դարձնելով քննարկումների առարկա: Մեկ այլ օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձվում էին, քանի որ ադրբեջանական կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող, բայց իրենց տիրույթների մեջ խրված հողերի մեծ մասը և հրաժարվում էին վերադարձնել: Դա էլ դժվարություններ էր առաջացնում նաև արոտավայրերից, անտառներից ու ջրային պաշարներից գյուղացիների օգտվելու հարցում: Առհասարակ, հաճախ վեճերն առաջանում էին Ադրբեջանի խոշոր հողատերերի (արխիվային փաստաթղթերում նշվում է՝ կալվածատերեր) պատճառով, ովքեր իրենց հողակտորները վաճառում էին հայերին, իսկ հետո առանց հիմքի հետ էին պահանջում: Այն ժամանակ ադրբեջանական խախտումների փաստերը Խորհրդային Հայաստանի իշխանությունները պատշաճ չէին արձանագրում, հույսները դրել էին քննարկումների ու ադրբեջանական «փափուկ բարձերի» վրա, մտածում էին «ավելորդ խնդիրներ» չստեղծել: Իրականում, դրանով միայն նվերներ էին ստեղծվում ադրբեջանական իշխանության համար, որ մեր Հայրենիքի ու հայրենակիցների հաշվին աշխարհին երևան խաղաղասեր ու հումանիստ: Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար:Ավելին10:4214.05.22