Լրահոս
Իրավական
14:17
14.05.22
375

Այդ անձնավորությունը իշխանության պատվերով է ձայնագրել Չալաբյանին. Ավետիք Իշխանյան

Img default alt hy

Այդ ձայնագրությունը ինձ հիշեցնում է 37 թիվը՝ բանսարկություններ և սադրանքներ, այդ անձնավորությունը իշխանության պատվերով հատուկ ձայնագրել է Ավետիք Չալաբյանին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Հայաստանում բանսարկությունները և մատնությունները խրախուսվուն են իշխանությունների կողմից, հետո ձայնագրությունները մոնտաժում են, ինչպես ուզում են, արդն մարդիկ վախենում են անձնական խոսակցություններ ունենալ:

Ինչ վերաբերում է հոդվածի քրեականացմանը, ապա իշխանությունը խաբել է միջազգային կառույցներին, քանի որ նախընտրական հավաքների ժամանակ է միայն քրեորեն պատժելի նյութական շահագրգռվածությունը»,- ասել է նա: