Լրահոս
Քաղաքական
15:17
14.05.22
392

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երեկ չեն հանդիպել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

«Հրապարակ» թերթն ավելի վաղ նշել էր, որ երեկ ուշ երեկոյան նախկին նախագահները հանդիպել են, երկար զրուցել ապագա վարչապետի թեկնածուի ու պայքարի հետագա ընթացքի շուրջ և ընդհանուր հայտարարի եկել: Սակայն ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանել են, որ դա ապատեղեկատվություն է: 

«Չի եղել նման հանդիպում: Եթե նույնիսկ նախօրեին այդպիսի հանդիպում տեղի ունենար, ապա այն հասկանալիորեն չէր կարող վճռել  «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը»: