Լրահոս
Սպորտ
15:02
14.05.22
398

Սերժ Սարգսյանը վերընտրվեց Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Img default alt hy

Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը։

Ընտրությունում առաջադրվել է միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը, և նա ընտրվել է միաձայն։ Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։

Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվել է Սմբատ Լպուտյանը։