Լրահոս
Հասարակական
17:25
14.05.22
219

Դպրոցում ռումբ լինելու մասին կեղծ ահազանգի հեղինակը դեռահաս է եղել

Img default alt hy

Մայիսի 13-ին` ժամը 11։10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ ԱԻՆ «911» ծառայություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ դպրոցում ռումբ կա:

Դպրոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դասընկերոջ բջջային հեռախոսով «911» ծառայություն է զանգել նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը:

Նախապատրաստվում են նյութեր։