Լրահոս
Հասարակական
14:42
14.05.22
271

41-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ

Img default alt hy

Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ համագյուղացին կրակել է իր ուղղությամբ:

Ինչպես պարզել են ոստիկանությունից, ժամը 18։00-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ 41-ամյա տղամարդը, վախեցնելու նպատակով, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է 45-ամյա համագյուղացու ուղղությամբ: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: