Լրահոս
Հայաստան
14:36
14.05.22
343

Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում, ամփոփելով «Դիմադրության» շարժման՝ այս օրերին իրականացրած գործողությունների ընթացքը, հայտարարել է, որ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։

«Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու», - ասել է Իշխան Սաղաթելյանը։