Լրահոս
Հասարակական
15:55
14.05.22
312

Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց

Img default alt hy

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվել է: Դատարանը հրապարակել է որոշումը: 

Ինչպես գիտենք՝ նրա և Ազգային ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ համացանցում տարածված մի ձայնագրության հիման վրա, որտեղ ըստ քննչական կոմիտեի, ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին զրուցակիցները նյութապես շահագրգռելու փորձ են անում: