Լրահոս
Հայաստան
14:52
14.05.22
308

Մենք մի մանդատ ունենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Այսօր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ խորհրդարան վերադառնալու են բացառապես իրենց օրակարգով։

«Հիմա քննարկում են ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու մասին հարցը, մենք հումորով ենք վերաբերվում այդ ամեն ինչին։ Մենք ժողովրդի կողմից ունենք մանդատ՝ ժողովրդի օրակարգը սպասարկելու համար։ Այսօր այդ օրակարգը փողոցում է, մենք փողոցում ենք։ Եթե այդ օրակարգը լինի խորհրդարանում՝ կլինենք խորհրդարանում։ Մենք մի մանդատ ունենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։