Լրահոս
Հասարակական
17:40
14.05.22
189

Երևանում բախվել են 24-ամյա վարորդների Նիվան ու մոպեդը, վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Մայիսի 13-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում Բաղրամյան պողոտա թիվ 17 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Աբրահամ Դ-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան և 24-ամյա Դավիթ Ա-ի վարած մոպեդը։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։