Լրահոս
2022-05-15
-
ՔաղաքականՈչ թե ժողովրդին դուր գալու, այլ պետությունը պահելու իշխանություն. Դիմադրության շարժման քայլերը«Ծոծորակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի»,- հարթակից գործող իշխանությանն այս նախադասությունն ուղղեց Արթուր Վանեցյանը:Ավելին22:3015.05.22 -
ՄիջազգայինՌուսաստանի հյուսիսային սահմանը «թեժանում է». Ֆինլանդիան բախում է ՆԱՏՕ-ի դուռըՖինլանդիայի նախագահն այսօր հաստատել է, որ երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի:Ավելին22:1515.05.22 -
ՄիջազգայինՔաղաքական երաժշտություն. ՆԱՏՕ-ն շնորհավորել է Ուկրաինայի հաղթանակը՝ «Եվրատեսիլում»ՆԱՏՕ-ն շնորհավորել է ՈՒկրաինային Եվրատեսլիում հաղթանակի կապակցությամբ: Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է՝ այս հաղթանակը ապացուցում է, որ Եվրոպան աջակցում է Ուկրաինային:Ավելին22:0015.05.22 -
Հասարակական«Պարո՛ն վարչապետ, դու դժգույն ես». Ֆրանսիայի հրապարակի «Շուշի» վրանի բնակիչները«Պարոն վարչապետ, դու դժգույն ես»,- Ֆրանսիայի հրապարակից այս բառերով են Նիկոլ Փաշինյանին դիմում «Շուշին հայկական է» գրությամբ վրանի բնակիչները:Ավելին21:4515.05.22 -
Քաղաքական«Դասական բռնապետությանը բնորոշ վարք». Դիմադրության շարժման 13 մասնակից ազատազրկվել է՝ մեկ շաբաթում«Օրվա իշխանությունները ֆետիշացնում են կալանքը, իսկ դա դասական բռնապետությանը բնորոշ վարքագիծ է»,- այս բովանդակությամբ գրառում է արել «Հայաստան» դաշինքի իրավաբան անդամ Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով՝ հենց այս օրերի համար է իշխանությունը ստեղծել «կալանքի դատարաններ»:Ավելին21:3015.05.22 -
Քաղաքական«Մենք չենք մարում, մարում է գործող իշխանությունը». Ֆրանսիայի հրապարակի ձայնը«Մենք չենք մարում, մարում է գործող իշխանությունը», - սա այսօր Ֆրանսիայի հրապարակ եկած քաղաքացիների կարծիքն է:Ավելին21:1515.05.22 -
ՄիջազգայինԶելենսկին՝ Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի մասինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Եվրատեսիլում Ուկրաինայի մասնակցի հաղթանակին։ Մեր քաջությունը տպավորում է աշխարհին, մեր երաժշտությունը՝ Եվրոպային։ Հաջորդ տարի Եվրատեսիլը կանցկացվի Ուկրաինայում․ պատմության մեջ երրորդ անգա, և ես հավատում եմ, որ ոչ վերջին։ Մենք այնպես կանենք, որ մի օր Եվրատեսիլի մասնակիցներն ու հյուրերը հյուրընկալվեն ուկրաինական Մարիուպոլում․ ազատ, խաղաղ, վերակառուցված»,-գրել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինան ներկայացնող արտիստին ու բոլոր քվեարկողներին։ «Իհարկե, թշնամու հետ ճակատամարտում մեր հաղթական ակորդը հեռու չէ»,-նշել է Ուկրաինայի նախագահը։Ավելին20:4015.05.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 «Հարկ եղած դեպքում նաեւ հարձակողական զինուժ». Դիմադրության շարժման օրակարգըԱվելին20:3015.05.22 -
ՔաղաքականՖրանսիայի հրապարակը՝ մայիսի 15-ի հանրահավաքից առաջ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՖրանսիայի հրապարակը՝ մայիսի 15-ի հանրահավաքից առաջԱվելին20:1015.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/05/15/41696?fbclid=IwAR2IDkRI33TsyqfXgjAfRr0TCaNwzmuA6Fnj6XToivsUpmsM7H1BUj53TRAԱվելին20:0015.05.22 -
ՔաղաքականԾոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի. ՎանեցյանՄի քիչ հիվանդացել էի, իշխանական մամուլն ու ինչ-որ մարդիկ սկսեցին ասել՝ շարժումը պառակտվել է, տապալվել է, գնացել են։ Հիմա եկել եմ այստեղ, որ ասեմ՝ ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասել է Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ չի կարող պառակտվել մի բան, որը վերաբերում է մեր երկրին, մեր հայրենիքին ու մեր ժողովրդին:Ավելին19:5515.05.22 -
ՔաղաքականՈստիկանները «Հայփոստի» շենքի մոտից «կաշառք» պեչենի են ստանում․ Արամ ՎարդևանյանՈստիկանները «Հայփոստի» շենքի մոտից «կաշառք» պեչենի են ստանում․ Արամ ՎարդևանյանԱվելին19:4015.05.22 -
ՀասարակականՄենք ունենք դատավորներ, որոնց միակ խնդիրը օրվա իշխանություններին ծառայելն է. ՎարդևանյանՄենք ունենք դատավորներ, որոնց միակ խնդիրը օրվա իշխանություններին ծառայելն է. ՎարդևանյանԱվելին19:2515.05.22 -
ՀասարակականԱննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել:Ավելին19:1015.05.22 -
ՀասարակականԱԳՆ-ում 2 միլիոն դրամ արժողությամբ գորգ են գնելԱԳՆ-ում 2 միլիոն դրամ արժողությամբ գորգ են գնելԱվելին18:5515.05.22 -
ՀասարակականԵրեխեքին վերցրեցինք, հազիվ դուրս եկանք. Մեծամորում հրդեհվել է գերությունից վերադարձածի վարձակալած բնակարանըԱյսօր առավոտյան հրդեհ է բռնկվել գերությունից վերադարձած Խաչիկ Գրիգորյանի վարձակալած բնակարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Խաչիկի կինը` Իրինան: «Առավոտ ժամը 7-ն էր, ամուսինս շատ բարձր ձայնով գոռաց` Իռա, հելի, երեխեքին հավաքի, ձեզ գցեք դուրս, ասում եմ` ինչ է եղել` պատասխանում է, որ տունը կպել է: Հետո երեխեքին վերցրեցինք, հազիվ դուրս եկանք, ամբողջ տունը համարյա վառվեց, կրակը տարածվել էր, գույք տեխնիկա, մեր շորերը, ամբողջովին վառվել է, հյուրասենյակում նորածին երեխայիս շորերն են միայն մնացել»,-պատմեց կինը:Ավելին18:4015.05.22 -
ՔաղաքականԻնչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք չարատավորված Ավետիք Չալաբյանին․ ՎարդևանյանՕրվա իշխանությունները ֆետիշացնում են կալանքը` դասական բռնապետությանը բնորոշ վարքագիծ է: Avetik Chalabyan-ի դեմ քրեական գործ եք հարուցում` հարուցեք, քննություն արեք, փորձեք հաղթահարել անմեղության կանխավարկածը, բայց ողջամտորեն ինչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք չարատավորված, հայրենասեր մարդուն: Հենց նման դեպքերի համար օրվա իշխանությունները ստեղծեցին «կալանքի դատարաններ»: Հետաքրքիր հանգամանք նշեմ, կալանքը տրվել է առանց դրա որևէ անհրաժեշտ փաստական տվյալների: Որպեսզի հստակ արձանագրվի ցանկացածի մոտ, որ Հայաստանում արդարադատության մակարդակը աբսուրդի է հասել, դատարանների անկախությունը ոչնչացվել է` գրեթե նույն օրը Չալաբյանին կալանավորելիս, մերժվում է հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդությունը: Այս ամենն իսկապես պրիմիտիվ մակարդակի քաղաքական հետապնդման ակնհայտ փաստեր են:Ավելին18:2515.05.22 -
Քաղաքական6-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. Անդրանիկ ԹևանյանԵրբ Ադրբեջանը հրապարակեց իր 5-կետանոց սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հիմքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք ընդունելի են պաշտոնական Երևանի համար։ «Երբ Հայաստանը ոչ հրապարակային պատասխանեց Ադրբեջանին իր 6-կետանոց տեքստով, Ալիևն Ադրբեջանի արտգործնախարարի շուրթերով ծաղրեց Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակը։ Վերջինիս այլ բան չէր մնում, քան հանրայնացնել 6-կետանոց իր պատկերացումները՝ զուգահեռաբար փորձելով ներքին լսարանին մոլորեցնել, թե իբր կռիվ է տալիս Արցախի համար։ Նիկոլական կետերի նեղացկոտ, հեղհեղուկ, մանկամիտ, անգրագետ, անհեթեթ, միջազգային ներկա կոնյունկտուրան չընկալող մասերը մի կողմ դրած անդրադառնանք Արցախին վերաբերող կետին։ «Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։ Սա՛ է Նիկոլ Փաշինյանի առաջարկը Բաքվին։ Այս առաջարկը նշանակում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։ Սա ամբողջությամբ բխում է կարգավիճակի նշաձողի իջեցման փաշինյանական քարոզից։ Փաշինյանն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բխեցնել հայերի անվտանգության, իրավունքների ու ազատությունների ապահովումից, ինչը նշանակում է, որ Փաշինյանի համար ընդունելի կարող է լինել Արցախն Ադրբեջանի կազմում լինելը, եթե, օրինակ, Ալիևը երդվի կամ թղթի վրա երաշխիքներ տա, որ հարգված կլինեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու ազատությունները, նրանք կլինեն անվտանգ։ Փաշինյանի այս առաջարկի կյանքի կոչման դեպքում Արցախը կհայաթափվի։ Լավագույն դեպքում՝ նախիջևանյան տարբերակով։ Ի դեպ, ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվել են հայտարարել, որ իրենք բացառում են հակամարտության վերջնական լուծման որևէ տարբերակ, երբ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում։ Ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանը և ՔՊ-ական մի շարք պատգամավորներ չեն բացառել տարբերակ, երբ Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում (եթե բացառում են, ապա թող ուղիղ հայտարարեն այդ մասին ու նշեն այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ հայկական կողմը չի զիջելու և՛ հայ–ադրբեջանական, և՛ հայ-թուրքական հարաբերություններում)։ Փաշինյանի 6-կետանոց առաջարկներում հենց այդ տարբերակն է ամրագրված։ Մեր երկրի համար նվաստացուցիչն այն է, որ անգամ այս կապիտուլյացիոն բնույթի նամակն է ծաղրի արժանանում Ադրբեջանի կողմից։ Մեր թշնամիները հաշվել են Փաշինյանի ատամները, դրա համար էլ ծաղրում են Հայաստանին ու Արցախին։ Ու այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ պարտության ու նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է աշխարհում ներկայացնում Հայաստանն ու Արցախը»։Ավելին18:1015.05.22 -
ՔաղաքականԴավադիր, տգետ ու կապիտուլյանտ իշխանություն Հայաստանին պետք չէ․ Արտակ ԶաքարյանԴավադիր, տգետ ու կապիտուլյանտ իշխանություն Հայաստանին պետք չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Նոր, ավելի դաժան պատերազմի վտանգն արդեն կախվել է մեր երկրի վրա: Նիկոլից ու իր թրքահպատակ շրջապատից շատ արագ ազատվել է պետք: Դրանք ամեն կերպ նոր պատերազմի են տանում մեր ժողովրդին: Հանուն անվտանգ ու խաղաղ հայրենիքի տարվող մեր պայքարը` նահանջ չունի: Ֆրանսիայի հրապարակը կրկին սպասում է իր հայրենատեր զավակներին: Բոլորիս միասնականությունը` համաժողովրդական պայքարի հաջողության միակ երաշխիքն է»,- գրել է Զաքարյանը։Ավելին17:5715.05.22