Լրահոս
Քաղաքական
18:23
14.05.22
171

Թուրքիայի և Ադրբեջանի հետ կբանակցենք միայն երկրի շահերը պաշտպանելու համար․ Սաղաթելյան

Img default alt hy

Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Փաշինյանի հետ ցանկացած պայմանավորվածություն անվավեր է, ինչը  պետք է հաշվի առնեն նաև Ադրբեջանն ու Թուրքիան։

«Այն, ինչ որ Փաշինյանը ցանկանում է ստորագրել Ադրբեջանի հետ, խաղաղության պայմանագիր չէ, այլ Հայաստանի կորստի պայմանագիրն է: Դա մեզ համար անընդունելի է»։

Սաղաթելյանը նշել է՝ իշխանության հեռացումից հետո ոչ թե պատերազմ կհայտարարեն Թուրքիային և Ադրբեջանին, այլ կբանակցեն նրանց հետ, բայց կգնան դրան՝ երկրի շահերը պաշտպանելու համար։