Լրահոս
Հասարակական
17:55
14.05.22
208

Նիկոլապաշտ սադրիչ կանայք Ֆրանսիայի հրապարակում պատրաստվում են բախում հրահրել

Img default alt hy

«168.am»-ը գրում է․

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հերթական սադրանքն է բեմադրվել, այս անգամ՝ նիկոլապաշտ կանանց մասնակցությամբ։

«168.am»-ի իշխանական խիստ հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ականները հասկացել են, որ ոստիկանների միջոցով չեն կարողանում շոուներ ապահովել, իսկ սադրիչ խմբակների տղաները «ծեծ» են ուտում հայրենիքի փրկության համար պայքարի դուրս եկած երիտասարդների կողմից, այս անգամ նիկոլապաշտ կանանց օգնությանն են դիմել։

«Մի քանի ակտիվ կանանց են ներգրավել, որպեսզի այսօր Ֆրանսիայի հրապարակում սադրիչ գործողություններ կատարեն։ Նախապես այնտեղ են ժամանելու իշխանական ԶԼՄ  ներկայացուցիչները, ինչպես նաև իբր պատահաբար Ֆրանսիայի հրապարակում հայտնված հեռախոսով  նկարահանող մի քանի մարդ, որոնք տեսագրվածից  հատուկ մոնտաժված կտորները  տեղադրելու են սոցցանցերում»։