Լրահոս
Հասարակական
22:50
14.05.22
1 018

Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ ձերբակալվել է այժմ չգործող հոդվածի հիման վրա. Թաթոյան

Img default alt hy

Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս, գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:

Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»: