Լրահոս
Միջազգային
20:15
14.05.22
141

«Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը չի փոխվել». Գերմանիայի կանցլեր

Ֆինլանդիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է, որ առաջիկա օրերին իրենք կորոշեն՝ անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ: Կրեմլի տարածած հաղորդագրությունում գրված է, որ Ռուսաստանի նախագահն էլ իր հերթին զգուշացրել է ֆին գործընկերոջը, որ արտաքին քաղաքական այդպիսի փոփոխությունը կարող է ազդել ռուս-ֆինլանդական հարաբերությունների վրա։

Երեկ էլ Գերմանիայի կանցլերն է Ուկրաինայի հարցով զանգահարել Պուտինին, որից հետո Շոլցը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահի դիրքորոշման որևէ փոփոխություն չի նկատել: