Լրահոս
Քաղաքական
22:15
14.05.22
245

«Ազգային խայտառակություն». ընդդիմությունը՝ Բաքվի առաջարկներին հայկական կողմի պատասխանի մասին

Բաքվի 5 կետանոց առաջարկը ստանալուց միայն 2 ամիս անց Երևանը հրապարակել է հայկական կողմի պատասխանը: Այն մայիսի 6-ին Փաշինյանը Բրյուսելում հանձնել էր Ադրբեջանի նախագահին:

Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասում է՝ 6 կետանոց առաջարկների փաթեթում ներքաղաքական շահարկման առարկա է դարձել Արցախին վերաբերող երրորդ կետը, այն է՝ Արցախի հայերի անվտանգության երաշխավորում, նրանց իրավունքների և ազատությունների հարգում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում:

Արցախին վերաբերող կետում հստակ չի խոսվում արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին, ընդգծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա կարծիքով՝ իշխանությունը հենց հիմա է հրապարակում 6 կետերը՝ փորձելով զսպել վերջին երկու շաբաթների ընթացքում ուժգնացած ժողովրդական ընդվզումը: