Լրահոս
Հասարակական
21:15
14.05.22
2 391

Կենդանիներն օծվել են մեր ԱԺ նախագահի և նրա ընտանիքի փառապանծությամբ. Մարիամ Թաշչյան

Img default alt hy

Իրականում նորածին ձագուկները գտնվում են կարանտինի մեջ և նրանց ոչ ոք չի կարող ձեռք տալ, բացի մեկ խնամողից, բայց Երևանի կենդանաբանական այգու կարկառունագույն մասնագետները տեղում գնահատել են պրն. Սիմոնյանի և նրա կնոջ մաքրության աստիճանը, ստերիլության մակարդակը գնահատել են շատ բարձր, անգամ սրբության հասնող, ուստի կարանտինային ռեժիմը չի խախտվել, այլ կենդանիներն օծվել են մեր ԱԺ նախագահի և նրա ընտանիքի փառապանծությամբ: Այս մասին գրել է «Econews.am» կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Թաշչյանը:

«Եվ, առհասարակ, կարծում եմ պարոն Սիմոնյանի այս շքեղ ժպիտը շատ էր պետք մեր առյուծիկին։ Վերջ, էլ ապատեղեկատվություն մի տարածեք! Այսքանը, աղոթենք»: