Լրահոս
Արցախ
19:45
14.05.22
223

«Իշխանությունը հրաժարվել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելուց». Դիմադրության շարժման ամենամեծ ձեռքբերումը

 

«Ղարաբաղյան երկրորդ շարժում»․ երկու շաբաթ շարունակվող պայքարն այսպես է անվանել «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս օրերին «Դիմադրության» շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի հարցում՝ նշաձողի իջեցման գործընթացը, իսկ հաջորդ շաբաթ շարժումը փոխելու է մարտավարությունը: