Լրահոս
Իրավական
18:10
14.05.22
215

Սկսել են կիրառվել հոդվածներ, որ երբևէ չեն կիրառվել. Ռուբեն Մելիքյան

Img default alt hy

Ակնհայտ է, որ մենք ունենք երկակի ստանդարտների անթաքույց և չքողարկված դրսևորում: Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Իրականում այս ամենն ունի ավելի խորքային դրսևորում, որ սկսում է հենց օրենսդրից: Այսօր այն հոդվածները, որով քրեական հետապնդումներ են իրականացվում ընդդիմախոսների նկատմամբ, դրանց բավականին մեծ մասը նոր են ավելացվել այս իշխող ուժի կողմից, նոր են քրեական օրենսգրքում հայտնվել և անմիջապես սկսվել է դրանց կիրառումը և չարաշահումը»: