Լրահոս

2022-05-25
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մհեր Մկրտչյանի անվան» թատրոնում «ջրհեղեղ» է
    Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 18 հասցեում գտնվող «Մհեր Մկրտչյանի անվան» թատրոնի ընդհանուր սնուցման խմելու ջրի համար նախատեսված ջրագիծը վնասվել է, և ջուրն անխնա հոսում է՝ ողողելով առաջին հարկը։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ՃԿԲ և ՃԿԱԿ ՕՀՊ խումբը՝ Հրանտ Ճաղարյանի գլխավորությամբ։   Պարզվել է, որ անզգուշության հետևանքով ջրագծի վրա տեղադրված փականը կոտրվել է, և ջուրը ժայթքում է՝ հասնելով մինչև առաստաղ։  Արդեն մի քանի տոննա խմելու ջուր անխնա կորում է, ու եթե օպերատիվորեն ժամանել են փրկարարները և թատրոնի աշխատակիցների հետ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ջրի հոսքի դեմն առնելու համար, ապա բազմաթիվ զանգերից հետո ժամանեցին «Վեոլիա Ջրի» ներկայացուցիչները, ովքեր նույնպես փորձում են վթարը վերացնեն։  Երևանի քաղաքապետարանից առայժմ ոչ ոք չի բարեհաճել ժամանել այն դեպքում, երբ նրանց նույնպես տեղեկացվել է դեպքի մասին։   Այս պահին ջուրը մեծ թափով հոսում է։ 
    17:18
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու է ԱՄՆ Սենատի համապատասխան մարմիններին
    Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Յերիմյանը, IT պատասխանատու Ներսես Սեմերջյանը և ծրագրերի պատասխանատու Ալեքս Մանուկյանը, Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ մայիսի առաջին կեսին, մեկշաբաթյա փաստահավաք առաքելությամբ, գտնվում էին Արցախում՝ հանդիպումներ ունենալով կառավարական պաշտոնյաների, հումանիտար առաքելությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
    17:12
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիտվան Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ կտրամադրի
    Լիտվան Ուկրաինային կտրամադրի 20 M113 զրահափոխադրիչներ, 10 բեռնատար և 10 մեքենա ականազերծման համար։ Այս մասին երեքշաբթի ասել է պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։ «Մենք պատրաստում ենք Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ, շուտով կառաքվեն 20 M113 զրահափոխադրիչներ, 10 ռազմական բեռնատարներ և 10 ամենագնացներ (ականազերծման գործողությունների համար)»,- գրել է նա Twitter-ում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Արևմուտքը շտապ կերպով կազմակերպել է մահաբեր զենքի մատակարարում՝ վախենալով ուկրաինական զորքերի պարտությունից։
    17:06
    25.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Մոլդովայի նախկին նախագահին ձերբակալել են. նրա համախոհների ու հակառակորդների բախումը կանխվել է
    Մոլդովայում նախկին նախագահ Իգոր Դոդոնի համախոհներն ու հակառակորդները հավաքվել են Դոդոնի տան մոտ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Մոլդովայի նախագահին ձերբակալել են: Միայն ոստիկանների միջամտությունից հետո է կանխվել բախումը Դոդոնի համախոհների ու հակառակորդների միջև:  2016-ից 2020-ը Մոլդովան ղեկավարած Դոդոնը կասկածվում է պետական դավաճանության ու կաշառք վերցնելու համար: Երեկ առավոտյան են իրավապահները խուզարկել Դոդոնի բնակարանը ու նրան պատկանող 10-յակ այլ շինություններ: 
    17:00
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտի ԵԱ․ Ռաֆայել Հովհաննիսյան հաղթեց և մտավ 1/4 եզրափակիչ
    Հայաստանի բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգում 5։0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանովին և մտավ քառորդ եզրափակիչ: Նրան բրոնզե մեդալից բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ։ Այսօր կայանալիք երեկոյան հերթափոխին Հայաստանից հանդես կգա Կարեն Տոնականյանը (60 կգ), որը ուժերը կչափի հունգարացի Ռոլանդ Վերեշի հետ:
    16:55
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում է
    ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հայ համայնքի հրավերով Լիբանանում է։   Պատվիրակության կազմում են ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, ԱԺ նախագահի խորհրդական Կարեն Վանյանը։   Հանդիպման առաջին վայրը Լիբանանի հայկական գյուղաքաղաք Այնճարն է եղել, որտեղ պատվիրակությանը դիմավորել են քաղաքապետն ու Այնճարի ՀՅԴ Կարմիր Լեռան կոմիտեի ներկայացուցիչները։    Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարը տեղի հայ բնակչությանն է ներկայացրել մինչպատերազմական և հետպատերազմյան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացված և ընթացիկ ծրագրերի գործընթացը։  Անդրադարձել է Արցախի կարգավիճակի և արցախցիների ինքնորոշման հարցով ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ խմբակցությունների բազմիցս հրապարակած հայտարարություններին և հարցազրույցներին։  Իր ելույթում ԱԺ նախագահը առնաձնապես շեշտել է ռուս խաղաղապահ զորակազմի դերակատարությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության վստահելի երաշխավորի։
    16:51
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալեքսանդր Կուրենկովը նշանակվել է Ռուսաստանի ԱԻ նախարար
    ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել գեներալ-մայոր Ալեքսանդր Կուրենկովը։ Նրա թեկնածությունը հաստատել է ՌԴ Դաշնային խորհուրդը։ Մինչև այս ԱԻ նախարարը Ալեքսանդր Չուպրիյանն էր։
    16:45
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը պարզեցրել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների քաղաքացիության ձեռքբերումը
    ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցնելու մասին։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։ Փոփոխություններ են կատարվում 2019 թվականի ապրիլի 20-ի «Մարդասիրական նպատակներով պարզեցված ընթացակարգով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ընդունելու համար դիմելու իրավունք ունեցող անձանց կատեգորիաները որոշելու մասին» N 183 որոշման մեջ։ «1-ին կետում «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում» բառերը փոխարինել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Ուկրաինայի Զապորոժիեի մարզում կամ 2008թ. Ուկրաինայի Խերսոնի մարզում»,- ասվում է փաստաթղթում։
    16:24
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի
    Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 -2 աստիճան ցրտի սահմաններում, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Մարզերում այսօր, 29-ի և 30-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 26-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:   Մայիսի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:   Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
    16:16
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հանդիպել է դատավորների հետ
    Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների նախաձեռնությամբ՝ նրանց նստավայրում, հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի հետ: Քննարկման ընթացքում դատավորները բարձրաձայնել են իրենց գերծանրաբեռնվածության, այդ տեսակի միջնորդությունները քննող դատավորների խիստ փոքր թվի, միջնորդությունների որակի և դատավորների գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի օրենսդրական և կազմակերպչական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են դատավորների բարձրաձայնած խնդիրների լուծմանը: Երկուստեք կարևորվել է նման հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը:
    16:10
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊԵԿ. Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում հայտնաբերվել է 1097 տուփ իրանական ծխախոտ
    Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխաատակիցներն անընդմեջ պայքար են մղում Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի տեղափոխման դեմ։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամվ, օրերս Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողութան շրջանակում, Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ուղևորվող ավտոբուսի նկատմամբ իրականացրել են  մաքսային տեսազննում: Զննման արդյունքում ավտոբուսի տանիքում նախապես պատրաստված թաքստոցից, ինչպես նաև որպես գաղտնարան օգտագործված վառելիքի բաքից, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 811 բլոկ   տաքացվող սիգարետի գլանակ և  67 հատ էլեկտրոնային ծխախոտի տաքացման սարք: Հայտնաբերվել է  նաև 15 կգ քաշով տեկիլայի շշերի համար նախատեսված խցաններ, խաղաքարտեր խառնելու սարքեր, պոկեր խաղի համար նախատեսված ֆիշկաներ ու մետաղյա քեյսեր։ Հատկանշական է, որ մաքսավորները ստիպված են եղել կիրառել հատուկ գործիքներ ավտոբուսում առկա թաքստոցները բացելու նպատակով՝ հաշվի առնելով, որ դրանք փակված են եղել եռակցման եղանականով։ Ծխախոտի մեկ այլ խոշոր խմբաքանակի անօրինական տեղափոխման դեպք էլ արձանագրվել է մայիսի 10-ին, երբ Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում առկա գաղտնարաններից հայտնաբերվել է 1097 տուփ  իրանական ծխախոտ։ Բացի այդ, նշված բեռնատարում առկա է եղել  նաև, մաքսային հսկողությունից թաքցման եղանակով, Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծված 116 տուփ տարբեր տեսակի դեղամիջոց։ Վերջին օրերին, Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները, մեկ այլ իրավախախտում էլ են  բացահայտել: Իրանից ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերվել են չհայտարարագրված, 4,5կգ ընդհանուր քաշով, տրյուֆել տեսակի սնկեր։ Նշված դեպքերի առնչությամբ Հարավային մաքսատուն-վարչությունում իրականացվում է վարչական վարույթ ՀՀ մաքսային օրենսգրքի 201 և 203 րդ հոդվածների հատկանիշներով, իսկ հայտնաբերված ապրանքները վերցվել են որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ: Հարավային մաքսատուն-վարչությունը հորդորում է Ագարակ պետական սահմանի անցման կետով ժամանող և մեկնող վարորդներին և ուղևորներին զերծ մնալ ՀՀ մաքսային օրենսդրության պահանջները խախտելուց:
    16:00
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար
    ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից Վայոց ձորի մարզի Մ-10 Գետափ-Մարտունի միջպետական նշանակության ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածներում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար:
    15:52
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դռնփակ
    Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը։ Բողոքը վերաբերում է նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ 2021թ. հունիսինն ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։  Նրանք պահանջում են քրեական գործ հարուցե Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Նախագահող դատավոր Կարեն Բիշարյանը զգուշացրեց նիստին ներկա 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին տեղից չխոսել։ «Ինչո՞ւ եք ուզում մեզ ձայնից կտրել։ Կարո՞ղ եք ամեն ինչ այնպես լինել, որ մի քիչ էլ մեր սրտով լինի»,- դիմելով դատավորին՝ ասել է զոհված զինծառայողներից մեկի հարազատը։ «Մի խոսեք, մի խանգարեք, դատարանը  ձեր նկատմամբ սանկցիա է կիրառում նիստերի դահլիճից հեռացման ձևով»,- հայտարարել է դատավորը։ «Չեք կարող հեռացնել»,- հակադարձել է զոհված զինծառայողի հարազատը։ «Հեռացրեք նիստերի դահլից»,- ասել է դատավոր Բիշարյանը՝ դիմելով կարգադրիչներին։ Կարգադրիչները ցանկացան հեռացնել, նիստին ներկաները ասացին, որ չեն թողնելու։ Նրանց ու դատական կարգադիչների միջև քաշքշոց սկսվեց։ «Արաով են խոսում, կառուժիտով են խոսում։ Պագոններիցդ ամաչի։ Հիմա դու գողակա՞ն ես, թե՞ միլիցա»,- ասել է զոհված զինծառայողներից մեկի հարազատը՝ դիմելով կարգադրիչներից մեկին։ Այդ ընթացքում դատավորը հեռացավ նիստերի դահլիճից։ Լարված իրավիճակը հանդարտվելուց հետո դատավորը վերադաձավ նիստերի դահլիճ։ «Դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով դատական նիստերի ընթացքում նիստին ներկա անձանց կողմից խախտվում է  նիստերի դահլիճում հասարակական կարգը, ինչպիսի փաստ արձանագրվեց նաև այսօրվա դատական նիստի ընթացքում, ուստի վերաքննիչ դատարանը որոշում է սույն գործով դատական  նիստերը անցկացնել դռնփակ։ Ներկա գտնվող անձանց և լրատվամիջոցների ներկայացուցիչներին  խնդրում եմ լքել նիստերի դահլիճը»,- ասել է դատավոր Կարեն Բիշարյանը։ Նիստին ներկաները կրկին դժգոհություն հայտնեցին։ Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։  Զոհված զինծառայողների հարազատները որոշեցին չհեռանալ դահլիճից։
    15:46
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էդուարդ Մարտիրոսովը կփոխանցվի հայկական կողմին
    Ամենամոտ ապագայում հայկական կողմին կփոխանցվի հայ զինվորական Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։ Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ադրբեջանցի սահմանապահների կողմից ապրիլի քսաներեքին Զանգելանում։ Փոխանցումը տեղի կունենա Աղդամում՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ իրականացված քննությունը պարզել է, որ Մարտիրոսովը չի հանդիսանում դիվերսանտ, և ընդդեմ ադրբեջանական պետության որևէ հանցագործություն չի կատարել, և սահմանը հատել է մոլորվելու հետևանքով։ Բաքվում նշում են, որ Մարտիրոսովի ազատ արձակման հարցը կարգավորվել է Բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ։
    15:40
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի դեպք
    Հավանականության բարձր աստիճանով Ֆինլանդիայում հայտնաբերվել է կապիկի  ծաղիկի վարակի առաջին դեպքը։ Վերցված կենսաբանական նյութից վերջնական ախտորոշումը հիվանդի մոտ կկատարվի մինչև շաբաթվա վերջ։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր, որ մայիսի 7-ից 19 երկրներում գրանցվել է վարակի մարդկանց փոխանցման 131 հաստատված և 106 կասկածելի դեպք։ Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից (կրծողներ, պրիմատներ): Հիվանդության ախտանիշներն են՝ ջերմություն, գլխացավ, մկանների և մեջքի ցավեր, ավշային հանգույցների այտուցվածություն, դող և հոգնածություն: Մաշկային ցաները կարող են հայտնվել նաև դեմքի և մարմնի այլ մասերի վրա։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1%-10%, ընդ որում՝ մահացությունների մեծ մասը տեղի է ունենում ավելի երիտասարդ տարիքային խմբերում:
    15:35
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն» շարժման գործողությունները վաղ առավոտից
    «Դիմադրություն» շարժման գործողությունները վաղ առավոտից
    15:25
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չավուշօղլուն հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ
    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստին և Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում Պաղեստինի փաստացի կենտրոն հանդիսացող Ռամալլահ քաղաքում հանդիպել է նախագահ Մահմուդ Աբասի հետ: Հանդիպման ընթացքում թուրք նախարարն Աբասի հետ քննարկել է պաղեստինյան խնդիրը և տարածաշրջանային այլ թեմաներ: Չավուշօղլուն Աբասին հրավիրել է Թուրքիա, փոխանցում է Ermenihaber-ը։ Պաղեստինի ղեկավարի հետ հանդիպումից առաջ Չավուշօղլուն հանդիպել է նաև իր պաշտոնակից Ռիյադ ալ-Մալիքին, որի հետ միասին նախագահել է նաև Թուրքիա-Պաղեստին համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը: Նշվում է նաև, որ 2 երկրների համագործակցությունն ավելի խորացնելու նպատակով կողմերը 9 պայմանագիր են ստորագրել: Մայիսի 25-ին Չավուշօղլուն Իսրայելում կհանդիպի իր պաշտոնակից Յաիր Լապիդի հետ: Նախարարների առանձնազրույցից բացի, տեղի կունենա նաև պատվիրակությունների կազմով ընդլայնված հանդիպում:
    15:20
    25.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիք, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակին
    ՌԴ դեսպանը ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակին: Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով մեկնել է Սյունիք:  Կապանում դեսպանն այցելել է օդանավակայանի մերձակայքում տեղակայված ռուս սահմանապահների դիրք, հանդիպել քաղաքապետ Գևորգ Պարսյանի հետ։  Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այդ մասի օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները։ 
    15:15
    25.05.22
    Ավելին