Լրահոս
Միջազգային
15:20
25.05.22
184

Չավուշօղլուն հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստին և Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում Պաղեստինի փաստացի կենտրոն հանդիսացող Ռամալլահ քաղաքում հանդիպել է նախագահ Մահմուդ Աբասի հետ: Հանդիպման ընթացքում թուրք նախարարն Աբասի հետ քննարկել է պաղեստինյան խնդիրը և տարածաշրջանային այլ թեմաներ: Չավուշօղլուն Աբասին հրավիրել է Թուրքիա, փոխանցում է Ermenihaber-ը։

Պաղեստինի ղեկավարի հետ հանդիպումից առաջ Չավուշօղլուն հանդիպել է նաև իր պաշտոնակից Ռիյադ ալ-Մալիքին, որի հետ միասին նախագահել է նաև Թուրքիա-Պաղեստին համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը: Նշվում է նաև, որ 2 երկրների համագործակցությունն ավելի խորացնելու նպատակով կողմերը 9 պայմանագիր են ստորագրել:

Մայիսի 25-ին Չավուշօղլուն Իսրայելում կհանդիպի իր պաշտոնակից Յաիր Լապիդի հետ: Նախարարների առանձնազրույցից բացի, տեղի կունենա նաև պատվիրակությունների կազմով ընդլայնված հանդիպում: