Լրահոս
Հասարակական
16:16
25.05.22
282

Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի

Img default alt hy

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 -2 աստիճան ցրտի սահմաններում, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Մարզերում այսօր, 29-ի և 30-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 26-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
 
Մայիսի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով: