Լրահոս
Սպորտ
16:55
25.05.22
305

Բռնցքամարտի ԵԱ․ Ռաֆայել Հովհաննիսյան հաղթեց և մտավ 1/4 եզրափակիչ

Img default alt hy

Հայաստանի բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգում  5։0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանովին և մտավ քառորդ եզրափակիչ: Նրան բրոնզե մեդալից բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ։

Այսօր կայանալիք երեկոյան հերթափոխին Հայաստանից հանդես կգա Կարեն Տոնականյանը (60 կգ), որը ուժերը կչափի հունգարացի Ռոլանդ Վերեշի հետ: