Լրահոս
2022-05-25
-
Քաղաքական«Մադրիդյան սկզբունքների հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է». Փաշինյանի «բացահայտումը»«Ընդդիմությունը հասարակությունից վրեժ է լուծում 2021 թվականի ընտրությունների արդյունքների համար», այսօր խորհրդարանում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Դիմադրության» շարժման մասին: Փաշինյանը պնդել է, որ ընդդիմադիրները հիմա պարզապես խցանումներ առաջացնելով են զբաղված և իրենց գործողություններով մի փոքր զիջում են Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը:Ավելին21:1525.05.22 -
ԱշխարհModerna-ն կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ է փորձարկումModerna ընկերությունը հայտնել է, որ կապիկի ծաղիկ հիվանդության դեմ պատվաստանյութերի նախակլինիկական ուսումնասիրություններ է անցկացնում։ Այս մասին ընկերությունը հաղորդել է Twitter-ի իր էջում։Ավելին21:0725.05.22 -
Քաղաքական1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ ՄիշելինԵվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից օգտագործված «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը ճիշտ չէ, քանի որ այն ոչ միայն չի արտացոլում պատմական եւ քաղաքական իրողությունները, այլև կարող է Ադրբեջանի համար ագրեսիվ քաղաքականություն վարելու հնարավորություններ ստեղծել։ Այս մասին «News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ «Մեզ համար այս արտահայտությունը բացարձակապես անընդունելի է։ Տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ են հնչեցվել։ Ադրբեջանամետ առաջնորդներն ու խավիարով բտված գործիչներն ընդհանրապես ասում էին, որ Ղարաբաղ գոյություն չունի։ Բայց եթե խոսենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ապա ոչ մեկից ոչ մի նման բան չի հնչել: Հավանաբար, պարոն Միշելը ծանոթ չէ այս գործընթացներին։ Բավական է միայն նայել բանակցային գործընթացի հիմնարար փաստաթղթերին, նրան, թե հակամարտության եւ բանակցությունների քանի կող կա, ովքեր են այդ կողմերը։ Արցախը պաշտոնապես ստորագրել է նաեւ 1994թ. Զինադադարի փաստաթղթի տակ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ հարցը կարգավորված չէ: Այդ մասին է խոսում նաեւ Ֆրանսիան, իսկ ռուսական կողմը դա ամեն անգամ շեշտում է՝ պարզաբանելով, որ սահմանազատման ու սահմանագծման հարցերն Արցախի հետկապ չունեն։ Ամերիկյան կողմը նույնպես նշում է, որ հարցը կարգավորված չէ։ Չենք ուզում մտածել, որ Միշելի հայտարարությունն արտացոլում է ԵՄ-ի համախմբված մոտեցումը։ Գուցե դա նրա անձնական կարծիքն է կամ սխալ։ Մենք չենք ուզում խորանալ այդ դետալների մեջ, պարզապես ուզում ենք եւս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Արցախի համար ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է, քանի որ դա հայաթափման, ցեղասպանության, Արցախի սպանության կհանգեցնի։ Արցախի սպանությունից հետո Հայաստանի գոյությունը ժամանակի հարց կդառնա: Շատ կարճ ժամանակահատվածում այնպիսի գործընթացներ տեղի կունենան, որոնք շատերը չեն էլ պատկերացնում։ Բայց ես չեմ ուզում, որ մենք բոլորս տեսնենք դա: Խնդիրը հենց դրանում է: Մենք ոչ մեկի նկատմամբ ատելություն չենք զգում, ոչ մեկին չենք վիրավորում, այդ թվում՝ Շառլ Միշելին։ Մենք միայն ասում ենք, որ այդ մոտեցումը սխալ է։ Ի՞նչ ժողովրդավարության մասին ենք մենք ընդհանրապես խոսքում այդ դեպքում։ Ի՞նչ մարդու իրավունքների։ Ի՞նչ ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ Ստացվում է, որ բռնապետական Ադրբեջանը կարող է հավակնել ժողովրդավարական Արցախի՞ն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ մոլորակի որոշ հատվածներում արժեհամակարգը ոչնչացվել է։ Կա՛մ Միշելը խնդրի էությունը չի հասկանում, կա՛մ ծանոթ չէ գործընթացներին, կա՛մ սխալ է տեղի ունեցել։ Եթե նա չի հասկանում էությունը, ապա պետք է խորհրդակցեր խորհրդականների ու օգնականների հետ։ Իսկ եթե նա ամեն ինչ անում է գիտակցված եւ դա վարվող քաղաքականության արդյունք է, ապա դա անընդունելի երեւույթ է։ Այո, մենք շահագրգռված ենք Բաքվի հետ ուղիղ երկխոսությամբ եւ ցանկանում ենք, որպեսզի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձեւաչափը լիարժեք կերպով վերականգնվի։ Բաքվի հետ Ստեփանակերտը կարող է խոսել «հավասարը հավասարին» սկզբունքով, ինչպես դա արձանագրված է հիմնարար փաստաթղթերում։ Եւ եթե մոլորակի ինչ-որ հատված կողմ է Միշելի հնչեցրած մոտեցումներին, ապա մենք պետք է դա արձանագրենք, համապատասխան եզրակացություններ անենք եւ մտածենք մեր քայլերի մասին։ Հարցականի տակ է ամբողջ հայ ժողովրդի գոյությունը։ Ավելին, դրված է աշխարհաքաղաքական ապագայի հարցը, քանի որ Արցախի անհետացումը սարսափելի հետեւանքների կհանգեցնի ամբողջ աշխարհի համար։ Եթե դա Եվրոպայի մի մասի կարծիքն է, եւ իր նպատակներն է հետապնդում, ապա մենք չենք կարող որեւէ երկրի կամ կառույցի նպատակների զոհը դառնալ։ Ղարաբաղի հարցում ամենակարեւորն Արցախի կարծիքն է: Երեւանը կարող է վկայակոչել այն, որ Ստեփանակերտն այլ կարծիք ունի, եւ իր վրա չվերցնել այս ծանրագույն հարվածները»,- ընդգծեց Բաբայանը։ Նա հիշեցրեց, որ «Ղարաբաղի հայեր» հասկացություն չկա, կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կա Արցախի Հանրապետություն։ «Այդ Հանրապետությունը ծանր վիրավոր է, բայց ողջ է, իսկ եթե ինչ-որ մեկն ուզում է մեզ շիրմաքար դնել կենդանության օրոք, ուրեմն դա մեր ճանապարհը չէ։ Եվրոպան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույց չէ. Եթե Եվրոպան փորձում է դերակատարություն ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում, ապա դա չպետք է լինի Արցախի հաշվին, կամ Արցախյան չորրորդ պատերազմի միջոցով, կամ ինչ-որ փաստաթղթերի ստորագրման միջոցով Արցախի անհետացման հաշվին: Գոյություն ունի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայից բաղկացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափ։ Այո, այն սառեցված է վիճակում է, բայց դա չի նշանակում, որ ձեւաչափերը պետք է խախտվեն: Կրկին, եթե դա Միշելի անձնական կարծիքն է, ապա դա անընդունելի է։ Այդպիսի պաշտոնյան չի կարող նման կարծիքներ հայտնել. կա՛մ ինստիտուցիոնալ խնդիրներ կան, կա՛մ աշխատում է ադրբեջանական լոբբին։ Այդուհանդերձ, մենք երախտապարտ ենք Եվրոպայի այն հատվածին, որ բացում է խաղաքարտերը»,- ընդգծեց Արցախի արտգործնախարարը։ Ինչ վերաբերում է ճանապարհների հարցին, ապա, ինչպես հիշեցրեց Բաբայանը, դա արտացոլված է նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: «Պետք է սպասել. ամեն ինչ արվելու է Արցախի անվտանգության ապահովման համար, որպեսզի Ադրբեջանն արտաքին աշխարհի հետ մեր կապը կաթվածահար անելու լծակներ չունենա»,- եզրափակել է նախարարը։Ավելին21:0025.05.22 -
ԻրավականՀավաքի մահացած մասնակցին և այլ մասնակիցներին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ քննվող գործով կա ձերբակալված․ ՔԿՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության հավաքի մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանին թմրամիջոցներ իրացնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեն։ «Դեպքի առթիվ մայիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանությունում հարուցված և նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական գործի շրջանակներում, Ֆրանսիայի հրապարակում Ա.Սեդրակյանին և հավաքի այլ մասնակիցներին թմրամիջոցներ իրացնող անձանց բացահայտելու և պարզելու նպատակով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ու տարածքային համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում իրականացված 39 բնակարանների և 4 ավտոմեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն, համալրող դետալներ, փամփուշտներ, «Մարիխուանա», «Հաշիշ», կանեփի սերմեր և թփեր, իսկ քաղ. Ա.Վ.-ի ավտոմեքենայի պահեստային անվադողի տեղադրման հատվածից՝ 475 գրամ «Մեթամֆետամին», 950 գրամ «Մարիխուանա», 1055 գրամ «Ափիոն», 72,8 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ: Ա.Վ.-ն ձերբակալվել է: Տեղեկացնենք, որ քաղաքական ընդդիմության կողմից Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքների ժամանակ՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:55-ին, մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանի մահվան դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինիս մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդով /DELTA-9-THC, JWH-018, JWH-203, RCS-8, Cannabipiperidethanone/ և բենզոդիազեպիններին պատկանող տարատեսակ միացություններով /2H-1, 4-Benzodiazepin-2-one, 7-Chloro-2-menthylthio-5-phenyl-3H-1,3-4-benzotriazepine/ սուր թունավորման հետևանքով: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։Ավելին20:5025.05.22 -
ՔաղաքականՀՀ նախագահի նստավայրն ու ԱԽ շենքը շրջափակվել են. հրմշտոց՝ քաղաքացիների ու ոստիկանների միջև«Դիմադրության» շարժումն այսօր ահազանգել է, որ չնայած ոստիկանապետի խոստումներին՝ խաղաղ ցուցարարների դեմ նորից դուրս են եկել վերջին 25 օրերին ապօրինություններով աչքի ընկած ոստիկանները: Նրանց կանգնեցրել են հենց առաջին շարքերում, ինչը սադրանք են համարել ընդդիմադիր պատգամավորները և այդ մասին զգուշացրել փոխոստիկանապետին: «Դիմադրության» շարժման անդամները հազարավոր քաղաքացիների հետ այսօր առավոտյան Բաղրամյան 26-ի ու Անվտանգության խորհրդի շենքերն են շրջափակել, հայտարարել, որ պետության գլուխ Վահագն Խաչատուրյանը իրականությունից կտրված է, նախագահականում Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչն է: Իսկ անվտանգության խորհրդի շենքից պարբերաբար հակահայկական ու հակապետական հայտարարություններ են հնչում:Ավելին20:4025.05.22 -
ՔաղաքականՔՊ-ն իրականում «Արցախի հանձնում» փակ բաժնետիրական ընկերություն էր․ Ավետիք ԻշխանյանԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈւՄ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ 2013թ․ հիմնադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը, որը 2015թ․ դարձավ կուսակցություն։ Իրականում, այն «Արցախի հանձնում» փակ բաժնետիրական ընկերություն էր, որի հիմնական բաժնետերն, այսօրվա վարչապետ կոչեցյալն է։ Այս մասին գրել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը։ «Հետագայում, 2017թ․ ընկերությունն ընդլայնվեց,ընդունելով նոր բաժնետեր- փայատերեր, դառնալով բաց բաժնետիրական ընկերություն, պաշտոնապես անվանվելով «Ելք» դաշինք, հետագայում՝« Իմ քայլը»։ 2018թ․ ընկերության բաժնետեր-փայատերեր դարձան բազմաթիվ այլ քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք դարձան պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, նաև նրանք ՝որոնք նույնիսկ 2020թ․ պարտությունից հետո, մինչ այսօր, ատամներով պաշտպանում են պարտության խորհրդանիշ բռնապետիկին, որոնք 2021թ․ ընտրություններ կոչված ֆարսը համարեցին ազատ, արդար։ «Արցախի հանձնում» ընկերության բաժնետեր-փայատերերից են նաև ոստիկանները, քննիչները, դատախազներն ու շատ դատավորներ»։Ավելին20:2225.05.22 -
ԻրավականՀրմշտոց՝ դատարանում. դատավորը որոշել է պետական դավաճանության գործը դռնփակ քննելՊետական դավաճանության գործով հերթական դատական նիստը տապալվել է կարգադրիչների ու զոհված, անհետ կորած զինծառայողների միջև թեժ վիճաբանությունից հետո: Նրանք միմյանց սկսել են փոխադարձ վիրավորանքեր հասցնել, երբ դատավորը անհետ կորածի հարազատին դուրս է հրավիրել դահլիճից: Վերաքննիչ դատարանը քննում է 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի հիման վրա հարուցված պետական դավաճանության գործը: Ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ։ Փաստաբանները այսօր միջնորդություն են ներկայացրել դատարան զոհվածների, անհետ կորածների ծնողներին այս գործով տուժողների իրավահաջորդներ ճանաչել:Ավելին20:1625.05.22 -
ԱշխարհՍպանդ՝ Տեխասում. 18-ամյա Սալվադոր Ռամոսը սպանել է տասնյակ մարդկանցԱմերիկյան Տեխասի նահանգի դպրոցներից մեկում 19 աշակերտ ու երկու մեծահասակ է սպանվել հրաձգության հետևանքով: 13 երեխա հրազենային վրավորումներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել 18-ամյա հրաձիգ Սալվադոր Ռամոսին: Արյունահեղություն կազմակերպելու շարժառիթները դեռ հայտնի չեն: Ամերիկյան մամուլը մի շարք վարկածներ է առաջ քաշում:Ավելին20:0625.05.22 -
ՔաղաքականՀայաստանի գլխին սև մութ ամպեր են կուտակվում. ավելի ճիշտ կուտակում են․ Հրանտ ԲագրատյանՀայաստանի գլխին սև մութ ամպեր են կուտակվում. ավելի ճիշտ կուտակում են․ Հրանտ ԲագրատյանԱվելին19:5625.05.22 -
ՀասարակականԱթաթուրքի նկարով թուրքական բեռնատարը՝ Երևանում․ հայ հանրությունը վրդովված է«Yerkir.am»-ը գրում է. «Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորներից մեկի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատկերով թուրքական բեռնատարը թուրքական դրոշի ֆոնին հանգիստ շրջում է Երևանի փողոցներով։ Տեսանյութը հարուցել է հայ հասարակության արդարացի վրդովմունքը, քանի որ նման նկարները Երևանի փողոցներում ուղղակի վիրավորական են ողջ հայության համար։ Բազմաթիվ օգտատերեր պահանջում են պատկան մարմիններից լուծել ցանկացած հակահայկական խորհրդանիշով մեքենաների ՀՀ տարածք մուտք գործելու թույլտվության հարցը»։Ավելին19:5225.05.22 -
ՀասարակականՈստիկանական ուժերի սադրանքները և քաղաքացիների պատասխանները168.am-ը գրում է․ Օրերս Հանրային հեռուսաընկերության եթերում, անդրադառնալով ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող անհամաչափ ուժին, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ընդունել էր, որ, ցավոք, ոստիկանության գործողություններում երբեմն տեսնում են անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Բայց և շտապել էր արդարացնել դրանք: «Քաղաքացիների կողմից ևս ոչ իրավաչափ գործողություններ են իրականացվում։ Այդ դեպքերով 13 նյութ ունենք։ Շատ են դեպքերը, երբ ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունները եղել են քաղաքացիների սադրիչ պահվածքին ի պատասխան։ Կան դեպքեր, երբ ասեղով ծակում են ոստիկաններին»,- նշել էր նա: Փոխոստիկանապետին, սակայն, հավանաբար ձեռնտու չէր Հանրայինի եթերում ասել, որ ոչ թե երբեմն, այլ բավականին հաճախ, մասնավորապես կարմիրբերետավորները, այն աստիճան վայրենավարի են իրենց պահում ակցիաների մասնակիցների նկատմամբ, որ նրանց ձեռքից քաղաքացիներին ստիպված են լինում խլել ոստիկանական մյուս ստորաբաժանումների ծառայողները՝ հաճախ պարզապես կանգնելով երկուսի արանքում: Նա նաև, իհարկե, չէր խոսի այն մասին, որ ոստիկանները տակից խառնաշփոթի ընթացքում «քացով» անմարդկային ուժգնությամբ հարվածներ են հասցնում ցուցարարների ոտքերին, խեղդում են նրանց մատներով, ինչի մասին նույնիսկ ՄԻՊ-ն էր գրել: Քաղաքացիները և լրատվամիջոցների ներկայացուցիչներն առանձին զրույցներում պատմել են, որ որոշ ոստիկաններ հաճախ տակից ոտքերով ուժգին հարվածներ են հասցնում, հայհոյանքներ տեղում. իսկ ինչո՞ւ տակից, որպեսզի տեսախցիկները դրանք չարձանագրեն:Ավելին19:4525.05.22 -
Քաղաքական«Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնածին հիշեցնեմ»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողն արձագանքում է ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե ընդունելով Մադրիդյան փաստաթուղթը՝ Հայաստանի իշխանությունները կասկածի տակ են դրել Արցախի անկախության հանրաքվեն։ Դիմեցինք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին՝ Փաշինյանի այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով։ «Մադրիդյան փաստաթղթից 15 տարի հետո հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնած, «Իմ սեփական կետից ինչ ուզում եմ՝ էդ էլ բանակցում եմ» խոսքերի հեղինակին հիշեցնեմ, որ Մադրիդյան սկզբունքները միջազգայնորեն հաստատված միակ փաստաթուղթն է, որտեղ համանախագահների կողմից ընդունվում է Արցախի ժողովրդի՝ 1991 թվականի գործընթացներով ինքնորոշման միջազգային իրավունքով իրացումը՝ պարտադիր ընդունմամբ բոլորի համար: Մի բան զվարճալի էր. իր օրոք եվրոպաշտոնյաների կողմից Արցախի Հանրապետությունը «էթնիկ հայերի» բնակավայրի վերածած պերսոնաժը այսօր նորույթ մտցրեց, մեղադրվեցին ոչ թե նախկինները՝ Նոյ նահապետից մինչև Աղասի Խանջյան, այլ, արդեն, Շառլ Միշելը», - ասաց Բագրատ Միկոյանը և հավելեց․ «Ուսապարկերը մի հարց կարող էին տալ, բայց չտվեցին. Կերազե՞ր, արդյոք, այսօր ունենալ Մադրիդյան սկզբունքներով հարցի լուծում, փաստաթուղթ, որով չէին լինելու հազարավոր զոհեր, Շուշիի ու Հադրութի հանձնում, ու լինելու էր Արցախի միջազգային ճանաչված անկախություն, եթե, իհարկե, թուրքական գործակալ չէ»:Ավելին19:4025.05.22 -
ՏարածաշրջանԲաքուն շտապում է. հայերեն խոսող Մուստաֆաևն ու Հայաստանի փոխվարչապետը գծում են պետական սահմանըՀայ-ադրբեջանական սահմանի զատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների կազմերն ուսումնասիրելուց հետո ընդդիմադիրները տպավորություն են ստացել, որ այդ հանձնաժողովները ոչ միայն երկու պետությունների սահմանն են գծելու, այլև Երևան-Բաքու խաղաղության պայմանագիրն են կազմելու: Իսկ հայախոս ադրբեջանցուն հանձնաժողովի նախագահ նշանակելը Ադրբեջանի ձեռագիրն է, որը նորություն չէ իշխանություն եղած ընդդիմադիրների համար։ Ալիևի կազմած հանձնաժողովը ղեկավարում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որը ծնվել է Նոյեմբերյանի Ջուջևան գյուղում:Ավելին19:3525.05.22 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը՝ Չավուշօղլուի ժեստի մասինԱրարատ Միրզոյանը՝ Չավուշօղլուի ժեստի մասինԱվելին19:2625.05.22 -
ԱռողջապահականԲացառիկ վիրահատություն՝ «Բեգլարյան» ԲԿ-ում. ամերիկահայ ուռոգինեկոլոգը Հայաստանում էԵրևանում այսօր «Հայլուրի» թղթակիցները ներկա են եղել ամերիկահայ բժիշկ, ուռոգինեկոլոգ Սամվել Բադալյանի արած վիրահատությանը: Նա առաջինն է Հայաստանում, որ միավորել է ուռոլոգիա և գինեկոլոգիա մասնագիտությունները և անվճար բուժում, վիրահատում է «Բեգլարյան» բժշկական կենտրոնում: Այս նոր մասնագիտությունը սովորեցնում հայաստանցի գործընկերներին:Ավելին19:2125.05.22 -
ԻրավականԱվետիք Չալաբյանի պաշտպանանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազինԱվետիք Չալաբյանի պաշտպանական խմբի հայտարարությունը․ Հարգելի՛ գործընկերներ, Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպանանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։ Միջնորդության մեջ մասնավորապես նշվում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելուն առնչվող իրավական նորմերն առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 44-րդ 78-րդ և 81-րդ հոդվածներին»։ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդության մեջ մի շարք հիմնավորումներ է բերել Չալաբյանին մեղսագրվող արարքը նկարագրող հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու մասով։ Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:Ավելին19:1525.05.22 -
ՀասարակականԲռնցքամարտի առաջնության բացմանը Արցախի դրոշը ծածանած երիտասարդները մեկնաբանում են իրենց ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹԲռնցքամարտի առաջնության բացմանը Արցախի դրոշը ծածանած երիտասարդները մեկնաբանում են իրենց ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին19:0525.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիների ինքնաբուխ ակցիան մետրոյում. ՏԵՍԱՆՅՈՒԹՔաղաքացիների ինքնաբուխ ակցիան մետրոյում․ "Առանց Նիկոլ Հայաստան"Ավելին18:5525.05.22