Լրահոս
Իրավական
15:46
25.05.22
203

Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դռնփակ

Img default alt hy

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը։ Բողոքը վերաբերում է նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ 2021թ. հունիսինն ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ 
Նրանք պահանջում են քրեական գործ հարուցե Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Նախագահող դատավոր Կարեն Բիշարյանը զգուշացրեց նիստին ներկա 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին տեղից չխոսել։

«Ինչո՞ւ եք ուզում մեզ ձայնից կտրել։ Կարո՞ղ եք ամեն ինչ այնպես լինել, որ մի քիչ էլ մեր սրտով լինի»,- դիմելով դատավորին՝ ասել է զոհված զինծառայողներից մեկի հարազատը։

«Մի խոսեք, մի խանգարեք, դատարանը  ձեր նկատմամբ սանկցիա է կիրառում նիստերի դահլիճից հեռացման ձևով»,- հայտարարել է դատավորը։

«Չեք կարող հեռացնել»,- հակադարձել է զոհված զինծառայողի հարազատը։

«Հեռացրեք նիստերի դահլից»,- ասել է դատավոր Բիշարյանը՝ դիմելով կարգադրիչներին։

Կարգադրիչները ցանկացան հեռացնել, նիստին ներկաները ասացին, որ չեն թողնելու։ Նրանց ու դատական կարգադիչների միջև քաշքշոց սկսվեց։

«Արաով են խոսում, կառուժիտով են խոսում։ Պագոններիցդ ամաչի։ Հիմա դու գողակա՞ն ես, թե՞ միլիցա»,- ասել է զոհված զինծառայողներից մեկի հարազատը՝ դիմելով կարգադրիչներից մեկին։

Այդ ընթացքում դատավորը հեռացավ նիստերի դահլիճից։

Լարված իրավիճակը հանդարտվելուց հետո դատավորը վերադաձավ նիստերի դահլիճ։

«Դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով դատական նիստերի ընթացքում նիստին ներկա անձանց կողմից խախտվում է  նիստերի դահլիճում հասարակական կարգը, ինչպիսի փաստ արձանագրվեց նաև այսօրվա դատական նիստի ընթացքում, ուստի վերաքննիչ դատարանը որոշում է սույն գործով դատական  նիստերը անցկացնել դռնփակ։

Ներկա գտնվող անձանց և լրատվամիջոցների ներկայացուցիչներին  խնդրում եմ լքել նիստերի դահլիճը»,- ասել է դատավոր Կարեն Բիշարյանը։

Նիստին ներկաները կրկին դժգոհություն հայտնեցին։ Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։  Զոհված զինծառայողների հարազատները որոշեցին չհեռանալ դահլիճից։