Լրահոս

2022-05-25
  • Հասարակական
    Քաղաքացիները շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրի բոլոր մուտքերը. հրմշտոց՝ ոստիկանների հետ
    «Դիմադրության» շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր առավոտյան բարձրացել է Բաղրամյան 26: Շրջափակել նախագահական պալատի բոլոր մուտքերը: Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Բաղրամյան 26-ում նստած անձը իրականությունից կտրված է, ոչ թե հանրապետության նախագահն է, այլ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը:
    13:15
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին և նրանց վերահսկում է իր կատարածուների միջոցով։ Երեկ՝ դիմադրության շարժման բողոքի ակցիայի ժամանակ, ԱԳՆ-ի դիմաց տեսել են ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։ Ոմանք նկատել են նաև փոխոստիկանապետերի զարմանքը, երբ կարմիրբերետավորները բիրտ գործողությունների են անցել։ Մեր աղբյուրներն ասում են, որ հիմա բերետավորներին անձամբ հրահանգավորում է Սարգիս Հովհաննիսյանը, ինչում փոխոստիկանապետերից ոմանք համոզվել են երեկվա ակցիայի ժամանակ։ Իրենք նման հրահանգ չեն տվել, սակայն բերետավորներն անցել են կոշտ գործողությունների։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ լարվել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի և նրա տեղակալ Հայկ Բաբայանի հարաբերությունները, քանի որ բերետավորների աշխատանքները համակարգում է Բաբայանը՝ Փաշինյանի ուղիղ հրահանգով․ Հայկ Բաբայանը Շիշ բռնող Հայկ Սարգսյանի մտերիմն է։ Մինչդեռ կուժնուկուլան թափում են ոստիկանապետի վրա։ Ընդդիմադիրների հետ հանդիպումից և նախազգուշացում ստանալուց հետո, մեր տեղեկություններով, Վահե Ղազարյանը որոշել է խստություններ անել՝ ցույց տալով, որ իրավիճակն իր ձեռքում է, մի քանի օր բերետավորներն իրենց բավականին քաղաքավարի էին պահում, սակայն երեկ կրկին վերադարձել են նախկին վիճակին, քանի որ նրանց կուրացիան, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ՊՊԾ պետն է ստանձնել»։
    13:10
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունները շարունակվում են
    Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 91 օր։ Այս ընթացքում ռուսական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի արևելյան և հարավային մի շարք շրջանների վրա։ Ըստ պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի՝ վերջին շաբաթվա ընթացքում ռուսական ուժերն ավելի մեծ առաջխաղացում են ունեցել, քան մայիսի առաջին շաբաթների ընթացքում, սակայն այդ առաջխաղացումը դանդաղ է։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ռուսական ուժերը սկսել են ավելի ինտենսիվ կերպով գործի դնել ավիացիան՝ բարձր ճշգրտության զենքերի ոչ բավարար պաշարի պատճառով։ Մարտերը շարունակվում են Սևեռոդոնեցկի, Ավդեևկայի, Լիմանի ուղղություններում։ «Խարկովի ուղղությամբ հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է դիրքերը պահելու վրա։ Լիմանի ուղղությամբ հակառակորդն ակտիվացրել է մարտերը։ Ռուս հակառակորդը հրետանու օգնությամբ հարձակում է վարում Սևեռոդոնեցկ բնակավայրի ուղղությամբ. մարտերը շարունակվում են։ Ավդեևկայի ուղղությամբ հակառակորդը չի դադարեցնում պաշտպանական ուժերի դիրքերի և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ականանետային և հրետանային գնդակոծությունները։ Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններում հետ է մղվել 9 հարձակում», – հաղորդել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։ Իսկ Զապորոժիեի մարզի ղեկավարությունը հաղորդել է, որ վաղ առավոտյան ռուսական ուժերը 4 թևավոր հրթիռ են արձակել Զապորոժիեի ուղղությամբ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են դրանցից մեկը։ Ռազմական գործողությունների մասին տեղեկություներ է հայտնել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Բարձր ճշգրտության հրթիռներով ռուսական ավիացիան խոցել է կառավարման երեք կետ, ուկրաինական զորքերի ռադիոտեխնիկական կենտրոն, լոգիստիկ կենտրոն, վառելիքի երկու պահեստ և հակաօդային պաշտպանության համակարգերի 2 ռադիոտեղորոշման դիրք։ Օդային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով Զապորոժիեում ոչնչացվել են «Մոտոր Սիչ» գործարանի արտադրամասեր, որոնք արտադրում էին շարժիչներ ուկրաինական մարտական ավիացիայի, այդ թվում՝ անօդաչուների համար», – ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նա հավելել է, որ Մարիուպոլի նավահանգիստը ականազերծումից և ապառազմականացումից հետո սկսել է աշխատել սովորական ռեժիմով։ Իսկ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Դոնեցկի մարզի Սվետլոդարսկ քաղաքն անցել է Դոնբասի Ժողովրդական Հանրապետության ուժերի վերահսկողության տակ։ Նշվում է, որ ուկրաինական ստորաբաժանումները քաղաքից հեռացել են՝ առանց մարտի։ Իսկ Լուգանսկի ժողովրդական միլիցիան կադրեր է հրապարակել Պոպասնայայի շրջանի Տոշկովկա բնակավայրից՝ հայտնելով, որ այն անցել է իրենց վերահսկողության տակ։ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին առավոտյան տեղեկագրում Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հիմնականում շեշտը դրել է պարենի արտահանման հետ կապված խնդիրների վրա։ Ըստ գերատեսչության՝ ռուսական շրջափակման պատճառով ուկրաինական հացահատկի զգալի պաշարները հնարավոր չէ արտահանել, ինչը հանգեցրել է հացահատկի համաշխարհային գների աճի։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական բանակցություններին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը բանակցությունների սեղանի շուրջ կվերադառնա այն ժամանակ, երբ վերադարձնի փետրվարի 24-ից հետո կորցրած տարածքները։ Ի պատասխան՝ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկիի այս խոսքերը կառուցողական չեն և Մոսկվային ստիպում են կասկածել, որ նա ձգտում է խաղաղության։
    13:02
    25.05.22
    Ավելին
  • Իրավական
    «Կարմիր և սև բերետավորները թքում են քաղաքացիների վրա, հարվածում նրանց». իրավապաշտպանների ահազանգը
    Ոստիկանների պահվածքը այսօր քննարկել են նաև Երևանում: Բանախոսները տպավորություն ունեն, որ իրավապահները իրենց զուսպ են պահում միայն, երբ դրսից հյուրեր կան երկրում: Երբ նրանք գնում են, ոստիկանները կարող են թքել քաղաքացիների վրա, ձեռքերին ազատություն տալ:
    12:55
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 14 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մի շարք հանգամանքներ: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, 1998թ. ծնված, տասնվեց տարին լրացած երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, ակումբ այցելած տասներկու տարին չլրացած՝ 2014թ. ծնված աղջնակի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
    12:50
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ճի՞շտ եմ հասկանում, որ երկու օր է պետական համակարգում միայն հավաքարարներն են աշխատում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
    «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Ճի՞շտ եմ հասկանում, որ երկու օր է պետական համակարգում միայն հավաքարարներն են աշխատում։ ԱԳՆ, ԱԽ, Նախագահական… չկան, չեն աշխատում։ Եվ դա լավ է։ ԱԺ-ն էլ ուսապարկերն են կաթվածահար արել՝ իրենց դատարկ ու անբովանդակ ներկայությամբ։ Մնացել են Ոստիկանությունն ու ոստիկանական պատնեշների ետևում գաղտագողի տեղաշարժվող կապիտուլյանտը։ Եվս մի ճիգ ու ամեն բան ավարտված կլինի դավաճանների այս իշխանության համար։ Օդը երկրում կարծես կանգնած լինի սպասումի մեջ։ Աստված առաջ, հուսով եմ ամեն բան լավ կլինի»։
    12:45
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրվեժ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է ականանետի ական
    Մայիսի 25-ին, ժամը 10։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի տներից մեկի բակում նկատել են արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 60 մմ տրամաչափի ականանետի ական է, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հետագա ոչնչացման։
    12:40
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում
    Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրոդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում։ «Հուսով ենք, որ կանցնի հաջորդ շաբաթ Մոսկվայում», - լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով, հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։
    12:40
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էլինար Վարդանյանը կոչով դիմում է երիտասարդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Էլինար Վարդանյանը կոչով դիմում է երիտասարդներին
    12:35
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան
    Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, սրա վերաբերյալ շատ հստակ հայտարարել ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Եթե այս շարժումը չլիներ, վստահեցնում եմ՝ ամեն ինչ արդեն ավարտված կլիներ։ Ժողովուրդը առնվազն կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով օրվա իշխանությունը պատրաստվում է հանձնել երկիրը։ Վերջին Բրյուսելյան հանդիպումը դրա վառ ապացույցն է։ Բանավոր խոստումներին զուգահեռ Նիկոլը նաև ժամանակ է խնդրել Ալիևից ու իր մյուս  գործընկերներից՝ հաշվի առնելով իրավիճակը։ Հույս է ունեցել, որ մթնոլորտը կթուլանա, այս առումով ժողովրդի ձեռքբերումները ակնհայտ են։  Ակնհայտ է նաև, որ թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է, որպեսզի պատերազմում ձեռք բերած առավելությունները դարձնի վերջնական։ Իրենք լավ հասկանում են՝ եթե Հայաստնում կորցնեն Փաշինյանին, այդ ծրագրերը չեն իրականանա,պետք է պահենք տեմպը, ավելացնենք ճնշումները, բազմապատկենք անհազազանդության ակցիաների ծավալը և քանակը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։
    12:15
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԵՄ դեսպանատուն
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները նախագահական նստավայրի մուտքերը բացելուց հետո երթով շարժվում են Պռոշյան փողոցով։ Եվրոպական միության դեսպանատան մոտով անցնելիս վանկարկեցին «ամոթ, ամոթ»։ «Դեսպանատունն այս ընթացքում, երբ մեր նկատմամբ բազմաթիվ ապօրինություններ են գործվել, մեր ընկերներից շատերն ապօրինի կալանավորված են, ոստիկանության աշխատակիցներն օրենքն ամենակոպիտ ձևով խախտել են, իրենք լուռ են։ Արդյոք սա է ժողովրդավարությունը։ Արդյոք ժողովրդավարությունն այն է, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան միայն ոստիկանական պատնեշներով է շրջում։ Սա՞ է իրենց պատկերացրած ժողովորդավարությունը»,- դեսպանատան դիմաց հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ վանկարկելով «ամոթ, ամոթ»։ Նա նշեց, որ իրենք իրենց հավաքների ընթացքում ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքն են արձանագրել՝ սևեր ու սպիտակներ չեն լինելու, միասնականություն է լինելու, լինելու է իրական օրենք, իրավունք, ոստիկանապետություն չի լինելու։ «Մենք համոզվեցինք, որ եվրոպական, ամերիկյան այդ բոլոր արժեքները դա երկակի ստանդարտն է. կարող են անել ժողովրդավարության քննարկում ու ընդդիմադիր պատգամավորներիցն ներս չթողնել։ Միակ ելքը վճռական գործողությունն է, չնահանջելը, չհոգնելն է ու պայքարը»,- ասել է Վարդևանյանը։ Երթի ընթացքում քաղաքացիները նստեցին փողոցի մեջտեղում՝ կաթվածահար անելով երթեևկությունը։ Ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին դուրս գալ երթևեկելի հատվածից, կատարել ոստիկանության օրինական պահանջը։
    12:10
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    ԱԱԾ ՊՊԾ պետը շարունակում է գործել նոր ենթադրյալ հանցագործություններ․ Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հրապարակել է ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի լուսանկարն ու գրել. «Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետը, ով դեռ պատասխանատվության չի ենթարկվել հղի կնոջ սպանության գործով, շարունակում է ոչ միայն մնալ ազատության մեջ, այլև գործել նոր ենթադրյալ հանցագործություններ` գերազանցելով իր լիազորությունները, զբաղվել հասարակական կարգի պահպանությամբ, հանձնարարականներ տալ ոստիկանական ծառայողներին»։
    12:03
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խորհրադարանում անելիք չունեմ, լինելու եմ փողոցում՝ ժողովրդի հետ․ Արթուր Վանեցյան
    «Խորհրադարանում անելիք չունեմ, լինելու եմ փողոցում՝ ժողովրդի հետ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի օր է։ ԱԺ է գալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանեցյանն անիմաստ զբաղմունք է համարում հարցուպատասխանին մասնակցելը։ «Առհասարակ, խորհրդարանում հարցուպատասխանի չեմ մասնակցել, որովհետև համարում եմ, որ անիմաստ զբաղմունք է սուտասան ու անպատասխանատու մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը»,- նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։ Վանեցյանի կարծիքով՝ իշխանությունը տագնապած է. երկրում իրավիճակ է փոխվել։
    11:59
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ինչպե՞ս է կատաղած առյուծը կրծում կենդանաբանական այգու պահակի մատը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Կատաղած առյուծը կրծել է կենդանաբանական այգու պահակի մատը և հայտնվել տեսանյութում, որը հրապարակել է Times of India -ն: Նշվում է, որ աշխատակից ծաղրել է առյուծին և որպես հետևանք՝ կորցրել մատը:
    11:55
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Կապան-Գորիս, Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է։
    11:50
    25.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 25.05.22
    11:45
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հանրայինը, փաստորեն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ծառայում ու կատարում է օրվա իշխանության հրահանգները
    «Ժողովուրդ» թերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը վերջերս եղել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, սակայն զրույցը չի հեռարձակվել։ Մեզ հետ զրույցում Ռուբինյանը նշեց՝ հարցազրույցը վերջերս չի եղել, ապա շարունակեց. «Մի անգամ շուտ հիշում եմ էդպիսի բան։ Հ1-ից ինձ խնդրեցին, որ ուրիշ օր եթեր գնա, որովհետեւ եթերացանկի հետ կապված փոփոխություն էր եղել։ Ես էլ չառարկեցի, իսկ հետո հարցազրույցն արդեն կորցրել էր ակտուալությունը»։ Տեղեկությունը նաեւ Հանրային Հ/Ը հանրային կապերի բաժնից հաստատեցին՝ նշելով, որ Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցը որոշվել է տեղափոխել մեկ այլ օր։ «Ավելի հրատապ նյութ է եղել, իսկ հետո բովանդակությունն արդեն ակտուալ չի եղել, առաջարկվել է, որ նոր հարցազրույցի կանչեն փոխխոսնակին ավելի ուշ»,- փոխանցեցին Հանրայինից։ Մինչդեռ իրականում Հանրային Հ/Ը-յանը «կուրացիա» անող կառավարական արբանյակներն են որոշել՝ հաղորդումը եթեր գնա, թե ոչ։ Թեման հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերել, ու քաղաքական իշխանությունը, նախապես ծանոթանալով արդեն իսկ տեսագրված հաղորդման բովանդակությանը, Հ/Ը-ին եթեր չտալու հանձնարարություն է տվել, ինչն էլ, փաստորեն, կատարվել է լուռ՝ առանց քննարկելու։ Հանրայինը, փաստորեն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ծառայում ու կատարում է օրվա իշխանության հրահանգները։ Նիկոլ Փաշինյանն այլ խոստումներ էր տալիս. ինչպես միշտ, խաբեց»։
    11:37
    25.05.22
    Ավելին