Լրահոս
Հասարակական
15:40
25.05.22
182

Էդուարդ Մարտիրոսովը կփոխանցվի հայկական կողմին

Img default alt hy

Ամենամոտ ապագայում հայկական կողմին կփոխանցվի հայ զինվորական Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ադրբեջանցի սահմանապահների կողմից ապրիլի քսաներեքին Զանգելանում։ Փոխանցումը տեղի կունենա Աղդամում՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների միջնորդությամբ։

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ իրականացված քննությունը պարզել է, որ Մարտիրոսովը չի հանդիսանում դիվերսանտ, և ընդդեմ ադրբեջանական պետության որևէ հանցագործություն չի կատարել, և սահմանը հատել է մոլորվելու հետևանքով։ Բաքվում նշում են, որ Մարտիրոսովի ազատ արձակման հարցը կարգավորվել է Բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ։